• 13/11/2022

Դեմոկրատները կպահպանեն ԱՄՆ Սենատի վերահսկողությունը առաջիկա երկու տարում. CNN

Դեմոկրատները կպահպանեն ԱՄՆ Սենատի վերահսկողությունը առաջիկա երկու տարում. CNN

Դեմոկրատները կպահպանեն ԱՄՆ Սենատի վերահսկողությունը առաջիկա երկու տարում, տեղեկացնում է CNN-ը:

Դա հնարավոր է դառնում Նևադա և Արիզոնա նահանգներում դեմոկրատների հաղթանակներից հետո, որտեղ ընտրողները դեռ չսատարեցին հանրապետական ​​թեկնածուներին, որոնք, ինչպես նախկինում ենթադրվում էր, ունեին այստեղ ավելի շատ ձայներ հավաքելու և, արդյունքում, Սենատում վերահսկողություն ձեռք բերելու մեծ հնարավորություններ։ Այսպիսով, Կոնգրեսի Վերին պալատում այս պահի դրությամբ դեմոկրատներն ունեն 50 տեղ, այսինքն՝ մեկով ավելի հանրապետականներից (49)` ընդհանուր 100-ից։

Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականներն այս պահին ունեն 211 տեղ, դեմոկրատները՝ 204-ը՝ ընդհանուր 435-ից։ Սպասվում է, որ Կոնգրեսում հանրապետականները, այնուամենայնիվ, վերջնարդյունքում կունենան մեծամասնությում, այն է` 218-ից ավել տեղ: