- 13/11/2022
«Ուկրաինայիում միայն ակտիվ պատերազմական փուլն է, որ դեռ զսպում է ներքին պայթյունը»
Մի շարք վերլուծական աղբյուրներ այն կարծիքին են, որ ամերիկյան ուլտրալիբերալներն Ուկրաինայում փորձում են խաղարկել նման սցենար: Այն է` ամեն կերպ առաջ են մղում բանակցային կարգավորման գաղափարը, նաեւ լավ հասկանալով, որ Զելենսկին դրան գնալու «քիչ հնարավորություններ ունի` ներքին ընդդիմության պատճառով»: Արդյունքում, կփորձեն գնալ կիսասառեցված հակամարտության տարբերակին՝ «Դոնբասի պատերազմի» պես, որը շարունակվում էր գրեթե 8 տարի: Այն հույսով, որ հնարավոր կլինի 2024թ. ռուսական նախագահական ընտրություններին ցնցումներ առաջ բերել այնտեղ` իրավիճակը արմատապես շրջելով իրենց օգտին:
Բայց ահա, հիշատակված աղբյուրները ընդգծում են, որ ամերիկացիները մեկ հանգամանք հաշվի չեն առել: «Ուկրաինայիում սոցիալական իրավիճակ սրվել է առավելագույնս, եւ միայն ակտիվ պատերազմական փուլն է, որ դեռ զսպում է ներքին պայթյունը: Իսկ կիսասառեցված պատերազմի դեպքում, առավել եւս, երբ Զելենսկին ստիպված լինի արդեն այս տարի գնալ ընտրությունների, ըապա հենց Ուկրաինայում կարող են սկսվել մայդաններ։
Հակառակ դեպքում ԱՄՆ-ն պետք է իր վրա վերցնի Ուկրաինային ամբողջովին կերակրելու գործը, սակայն Եվրոպան արդեն իսկ զզվել է այս ամենից, եւ այդ հսկայական ծախսերին հաստատ չի գնա: Իսկ ահա Ռուսաստանը, որն ավարտում է արդյունաբերության մասնակի տեղափոխումը ռազմական ռելսեր, թուլանալու փոխարեն կարող է շատ ավելի լուրջ ուժային բաղադրիչ կուտակել` անցնելով վերջնական գրոհի»: