- 13/11/2022
Ռուսաստանն ընդլայնում է քաղաքացիությունից զրկելու հնարավոր դեպքերի ցանկը
Վլադիմիր Պուտինը առաջին ընթերցմամբ ընդունված «Ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին» օրենքի նախագծում փոփոխություն է մտցրել: Ըստ այդմ, ընդլայնվում են այն դեպքերի ցանկը, երբ պետությունը կարող է զրկել քաղաքացիությունից: Ընդ որում, դրանցից մի քանիսի դեպքում սահմանված է նաեւ քրեական պատիժ, որից հետո կարող են զրկել քաղաքացիությունից: Առաջարկվում է հետեւյալ դեպքերը.
▪️ Անցանկալի կազմակերպության գործունեության իրականացում:
▪️ Բանակի օգտագործման մասին միտումնավոր կեղծ տեղեկատվության տարածում:
▪️ Տարածքային ամբողջականության խախտման կոչեր:
▪️ Բանակի վարկաբեկում:
▪️ Ծայրահեղականության հանրային կոչեր:
▪️ Ոտնձգություն պետական գործչի կյանքի նկատմամբ:
▪️ Զինված ապստամբության կազմակերպում:
▪️ Պետական զինանշանի և դրոշի պղծում:
▪️ Կողոպուտ, կաշառք, վանդալիզմ և մի քանի այլ բաներ: