• 13/11/2022

Արեւմտյան երկրները Բալթիկ ծովում ծուղակ են պատրաստում ռուսական նավատորմի համար. Sohu

Արեւմտյան երկրները Բալթիկ ծովում ծուղակ են պատրաստում ռուսական նավատորմի համար. Sohu

Արեւմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Բալթիկ ծովում ծուղակ են պատրաստում ռուսական նավատորմի համար։ Նման եզրակացություններ են ներկայացրել չինացի ռազմական փորձագետները, տեղեկացնում է Sohu-ն։

«Միացյալ Նահանգները ներկայումս իրականացնում է Ռուսաստանը ռազմավարականորեն շրջապատելու ծրագիր», – ասում են Sohu-ի դիտորդները:

Ամերիկյան ռազմավարությունը ներառում է այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ Ռուսաստանը շրջապատված կլինի անբարյացակամ պետություններով, իսկ նրա նավատորմը կփակվի իր տարածքային ջրերում։ Չինաստանը կարծում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լիովին համապատասխանում է այս հայեցակարգին։

«ՆԱՏՕ-ն ցանկանում է լիովին վերահսկել Բալթիկ ծովը, որպեսզի կարողանա այնտեղ փակել ռուսական նավատորմը»,- նշում են Sohu-ի հեղինակները։