• 13/11/2022

Բրիտանիան փորձում է Խերսոնից հրաժարվելը ներկայացնել Պուտինի ամենամեծ պարտությունը

Բրիտանիան փորձում է Խերսոնից հրաժարվելը ներկայացնել Պուտինի ամենամեծ պարտությունը

Բրիտանիան Խերսոնից հրաժարվելը փորձում է ներկայացնել, որպես Ռուսաստանի ամենամեծ պարտությունը։ The Times-ի բրիտանական հրատարակությունը նյութում գրում է.

«Ռազմավարական կարևոր հարավային քաղաքի շուրջ տեղադրված ռուսական քարոզչական որոշ պաստառներ արդեն իսկ քանդվել են այն բանից հետո, երբ նախագահ Պուտինի բանակը հապճեպ նահանջեց:

Խերսոնը, որի նախապատերազմյան բնակչությունը կազմում էր 280,000, Ռուսաստանի կողմից գրավված միակ մարզային մայրաքաղաքն էր պատերազմի սկզբից: Նրա կորուստը Պուտինի ամենախայտառակ պարտությունն է այն պահից, երբ նա սկսեց իր ներխուժումը Ուկրաինա փետրվարին: Ընդամենը վեց շաբաթ անց այն բանից հետո, երբ նա քաղաքը հավերժ Ռուսաստան հռչակեց: Սա թերևս ամենամեծ անձնական նվաստացումն է նրա 22-ամյա կառավարման ընթացքում: Ուկրաինայում տոնակատարություններ են սկսվել, երբ ռուսները սկսել են փախչել»,- գրում է The Times:

Թե կոնկրետ ինչ շահեր է սպասարկում սույն լրատվամիջոցը, երեւի խելամիտ մարդիկ հասկանում են: Հասկանում են նաեւ, թե ինչու եւ ինչպես առանց կռվի հանձնվեց Խերսոնը: Ու այստեղ հարց է ծագում` իսկ ինչո՞ւ է բրիտանական ուլտրալիբերակ քարոզչամեքենան փորձում այնպիսի պատկեր ներկայացնել, որն անձամբ Պուտինի համար կլինի վիրավորական: Որպեսզի հանկարծ նյարդերը տեղիք տան եւ նախնական պայմանավորվածություններից դդուրս քայլե՞ր անի: Ի վերջո, չէ՞ որ ռուսների պայմանավորվածությունը ամերիկացիների հետ է, որոնք, չբացառենք, իրենց բրիտանական վասալներին չեն էլ տեղերակցրել այդ մասին: Այդ դեպքում, հասկանալի է, Բրիտանիան կփորձի հաշիվները խառնել: