- 14/11/2022
Բայդենը սպառնում է Չինաստանին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացմամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին կզգուշացնի, որ Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրանքները կարող են հանգեցնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացմանը։
Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ Կամբոջա ուղեւորվող նախագահական ինքնաթիռում։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
«Նա նախագահ Սիին կասի իր տեսակետը: Հյուսիսային Կորեան սպառնալիք է ոչ միայն ԱՄՆ-ի, Կորեայի և Ճապոնիայի, այլ ողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Եվ եթե Հյուսիսային Կորեան շարունակի այս ճանապարհը, դա կնշանակի տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության հետագա ավելացում»,- պարզաբանել է Սալիվանը։
Չինաստանը շահագրգռված է Հյուսիսային Կորեայի վատագույն նկրտումները զսպելու գործում դեր խաղալու հարցում, ասել է նա: