• 14/11/2022

Bloomberg-ը հայտարարել է Լավրովի հոսպիտալացման մասին Բալիում (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Bloomberg-ը հայտարարել է Լավրովի հոսպիտալացման մասին Բալիում (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Bloomberg-ը, հղում անելով «Ինդոնեզիայի պաշտոնյաներին», հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իբր, հոսպիտալացվել է Բալիում։

Հիշեցնենք, որ Լավրովը, ով գլխավորում է G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը, երեկ ժամանել է Բալի։

Bloomberg-ը մանրամասներ չի հայտնել, սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն արձագանքել է լրատվական գործակալության հաղորդագրությանը։

«Ես և Սերգեյ Վիկտորովիչն Ինդոնեզիայում նորությունների ժապավեն ենք կարդում, և մենք չենք հավատում մեր աչքերին. պարզվում է, որ նա հոսպիտալացվել է:

Սա, իհարկե, ֆեյքերի բարձր պիլոտաժն է»,- հայտնել է Զախարովան Telegram-ում։

Նրա հրապարական տեսանյություն լաեւ Լավրովն է արձագանքել իր «հոսպիտալացման» մասին` ասելով. «Մեր նախագահի մասին արդեն 10 տարի են գրում, թե հիվանդ է: Սա հասկանալի խաղ է, քաղաքականության մեջ ոչ նոր»: