- 14/11/2022
Reuters-ը` Թուրքիայում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների մասին
Reuters-ը` Թուրքիայում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների մասին՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային, այս տեսակետն է հայտնել.
▪️Անկարայում ԿՀՎ տնօրենը մտադիր է ՌԴ-ին հաղորդագրություն փոխանցել միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին:
▪️Ուկրաինան նախապես զգուշացվել է ԿՀՎ տնօրենի՝ Ռուսաստանի Դաշնությունից գործընկերոջ հետ բանակցությունների նպատակով Անկարա մեկնելու մասին:
▪️ԿՀՎ տնօրենը Անկարայում չի քննարկի ուկրաինական կարգավորումը Ռուսաստանի Դաշնությունից գործընկերոջ հետ:
Ինչ է, ԿՀՎ տնօրենը գնում-հասնում է Թուրքիա, որ ընդամենը ՌԴ-ին միջուկային զենքի մասին ինչ-որ մտահոգություննե՞ր փոխանցի: Իհարկե, նման եզրակացությունը, ինչպես նաեւ, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ ուկրաինական թեմա չի քննարկի, որ հանկարծ Կիեւում չնեղանան, անլուրջ է:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Թուրքիայում հանդիպել է ամերիկյան ԿՀՎ-ի տնօրենի հետ։ Պաշտոնական մեկնաբանություն կողմերը դեռ չեն տվել: