• 14/11/2022

Նարիշկինը եւ Բերնսը հանդիպել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կենտրոնակայանում

Նարիշկինը եւ Բերնսը հանդիպել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կենտրոնակայանում

Թուրքական NTV հեռուստաալիքը եւս հաստատել է այսօր անկարայում ռուսական եւ ամերիկյան արտաքին հետախուզության ղեկավարների` Սերգեյ Նարիշկինի եւ Ուիլյամ Բերնսի հանդիպման լուրը։

«Երկուշաբթի օրը Անկարայում` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կենտրոնակայանում տեղի է ունեցել ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի տնօրենների հանդիպումը, որի մանրամասները չեն բացահայտվել, սակայն դրանք կարող են կարևոր լինել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև կապեր հաստատելու համար»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։