• 15/11/2022

Կարծես թե ամեն ինչ գնում է դեպի «բանակցություն»՝ Կիեւի թիկունքում. ուկրաինական աղբյուր

Կարծես թե ամեն ինչ գնում է դեպի «բանակցություն»՝ Կիեւի թիկունքում. ուկրաինական աղբյուր

ԱՄՆ-ի պահանջած՝ ՌԴ-ի  հետ բանակցային ցեղանի շուրջ նստելու սցենարի հետ կապված ուկրաինական արժանահավատ աղբյուրը փոխանցում է.

«Արեւմուտքում համառորեն կրկնում են, որ ուկրաինա-ռուսական հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ուկրաինայի մասնակցության, բայց կարծես թե ամեն ինչ գնում է դեպի «բանակցություն»՝ Կիեւի թիկունքում։
Այսպես, Politico-ն, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնի ուսումնասիրում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցությունների հիմքը։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնում այս հարցում մեկ տեսակետ չկա. ԱՄՆ որոշ պաշտոնյաներ մտադիր են այս թեմայով խորհրդակցություններ անցկացնել միայն Կիևի հետ սերտ համակարգմամբ: Բայց ռազմական գործողությունների 9-րդ ամսում, ինչպես ասում են, «քամին սկսում է փոխվել»: Հիշեք գոնե ԱՄՆ ԶՈՒ ԳՇ պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի հայտարարությունները սկսելու հնարավորության մասին:

Միևնույն ժամանակ, Պենտագոնում շատերը կիսում են այն կարծիքը, որ ձմռան սկսվելուն պես հնարավորություն կբացվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների համար։ Նշվում է, որ ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները կարծում են, որ ուկրաինական բանակի համար հեշտ չի լինի ռուսական զորքերը դուրս մղել այն տարածքներից, որոնք Կիևը հուսով է գրավել, և դա կարող է ապագա երկխոսության նախապայման ծառայել։
Այս ֆոնին բավականին ուշագրավ է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի հանդիպումը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ Անկարայում։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի ձերբակալված քաղաքացիների և միջուկային ռիսկերի հարցերը, սակայն, ըստ ներքին տեղեկությունների, բարձրացվել է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեման։ Ընդ որում, դրա մասին անուղղակիորեն վկայում է այն, որ Բերնսը և Նարիշկինը քննարկել են այդ նույն միջուկային ռիսկերը։ Այնպես որ «համաձայնության» նախադրյալները դեռ կան»։