• 15/11/2022

Կադիրովը ներկայացրել է ռուսական խաղաղության պայմանները

Կադիրովը ներկայացրել է ռուսական խաղաղության պայմանները

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր տելեգրամյան ալիքում հայտնել է պայմանները, որոնց համաձայն կարող է վերջ տրվել պատերազմին.
– Ուկրաինայի իշխանություններն այն դիրքերում չեն, որ պայմաններ թելադրե: Մենք ունենք մեր պայմանները, և դրանք շատ ավելի իրատեսական են.

– ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժեի, Խերսոնի, Ղրիմի և Սևաստոպոլի ճանաչումը որպես ռուսական:
– Բոլոր ֆաշիստ հանցագործների և շեյթանների արտահանձնում, որոնք պատասխանատու են ռուսալեզու բնակչության դեմ իրականացված վայրագությունների համար, կամ նրանց նկատմամբ պաշտոնական դատավարություն և ազատության արժանի սահմանափակում։

Ինչպես տեսնում եք, ոչ մի բարդ բան, ի տարբերություն Զելենսկու պայմանների։ Բայց պատերազմը կդադարի։
Մինչ այդ, ես անձամբ անընդունելի եմ համարում բանակցությունների մասին անգամ կակազելը։

Եվ ուզում եմ հիշեցնել, որ եթե հանկարծ անհնարինը կատարվի, և ՀՌՕ-ն ավարտվի առանց այս պայմանների պահպանման, ապա Չեչնիայի Հանրապետությունում կլինեն կամավորներ, այդ թվում՝ ես, ովքեր կստիպեն Բանդերայի ֆաշիստներին և շեյթայիններին՝ պատասխան տալ արյան յուրաքանչյուր կաթիլի համար։