• 16/11/2022

Ում հրթիռն է հարվածել Լեհաստանին

Ում հրթիռն է հարվածել Լեհաստանին

Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ ուկրաինական էներգոհամակարգին ռուսների զանգվածային հրթիռային հարվածներին զուգահեռ, ինչ-որ հրթիռ էլ հարվածել է Լեհաստանի տարածքին: Այդ կապակցությամբ Լեհաստանի նախագահ Դուդան հայտարարել է, որ երկրին հրթիռների խոցման հետ կապված երեկվա միջադեպը եզակի դեպք էր։

Նա նաեւ նշել է, թե լեհ-ուկրաինական սահմանին ընկած հրթիռը ռուսական արտադրության է եղել, սակայն դեռ պարզ չէ, թե ով է այն արձակել, նախագահի խոսքերն է մեջբերում Rzaczpospolita-ն:։

«Այս պահին ոչինչ չի վկայում, որ նման իրադարձությունները կկրկնվեն։ Այս պահին կարող ենք ասել, որ տեղի ունեցածը մեկուսացված դեպք էր։ Ոչինչ չի խոսում այն ​​մասին, որ նորերը կարող են հայտնվել»,- լրագրողներին ասել է Դուդան:

Ըստ երևույթին, իրավիճակը լիցքաթափելու կուրս է ընտրվել, քանի որ ԱՄՆ նախագահը Բալիում G20-ի գագաթնաժողովում ասել է, որ հնարավոր չէ ասել, որ հրթիռները ռուսական են, եւ Դուդան պետք է դա հաստատեր։

Սակայն իրավիճակին հետեւող ուկրաինական աղբյուրներն ամենեւին էլ այն մտքին չեն, թե Բայդենը կամ նրա լեհ մանկլավիկը խաղաղասիրությունից ելնելով են որոշել աղմուկ չբարձրացնել: Այսպես, առբյուրը վստահեցնում է, որ հրթիռի մնացորդները իրոք ցույց են տվել, որ այն ռուսական նմուշի է: Բայց նաեւ` փոքր հեռահարության (կոնկրետ մակնիշ աղբյուրը չի հայտնում): Այսինքն, Լեհաստանում պայթել է մի այնպիսի հրթիռ, որը ռուսական վերահսկողության որեւէ հատվածից չէր կարող արձակված լինել, հեռավորությունը չէր բավարարի: Ու կարզ հարց է ծագում` իսկ ո՞վ է այն արձակել: Ընդ որում, հենց այն պահին, երբ ռուսները հրթիռակոծում էին Ուկրաինան, այսինքն, շատ հեշտ էր մի ամբողջական քարոզչական շոու սարքել, թե «ձեռքի հետ» նաեւ Լեհաստանին են հարվածել: Բայց քանի որ ռուսներին մեղադրելու համար պետք է նաեւ ապացույց ներկայացնել, թե դա մեծ հեռահարության հրթիռ է, որոշել են չաղմկել: «Քանի որ լավ հետաքննելու դեպքում կարող էր պարզվել, որ Զելենսկու հրամանով է հարված հասցվել Լեհաստանին` վերջինիս եւ ՆԱՏՕ-ին խաղի մեջ ներքաշելու համար: Կամ նույնից, եր հրթիռը հենց Լեհաստանից է արձակվել. Վարշավան որոշել է ՆԱՏՕ-ին ցույց տալ, թե, տեսեք, իմ վրա հարձակվել են, ուրեմն ՆԱՏՕ-ն պետք է մեզ պաշտպանի»,- գրում է աղբյուրը:

Սակայն մեկ այլ ոչ պակաս լուրջ աղբյուր այլ` 180 սստիճանով հակառա մտորումներ է ներկայացրել` նորից իր «արժանահավատ աղբյուրին» վկայակոչելով: Ըստ աղբյուրի, Լեհաստանի տարածքում իրոք պայթել է ռուսների արձակած հրթիռը, ընդ որորւմ, իբր ամեն բան խոսում է այն մասին, որ հարվածն ամենեւին էլ հրթիռի շեղման արդյունք չէր: «Մոսկվան այսպիսով ամերիկացիներին հասկացրեց, որ «կարմիր գծերից» արդեն այնքան են անցել, որ պատրաստ է պատասխան հարված տալ, ու եթե պետք լինի, հաջորդ հրթիռը կարող է միջուկային լիցք ունենալ: Նման իրավիճակում Բայդենն առաջին հերթին ստիպված էր այդ ամենն ի ցույց չդնել. հակառակ դեպքում, եթե ընդուներ, որ հրթիռը ռուսական է եղել, պետք է գործի դներ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը, իսկ եթե ոչ, ապա ցույ կտար, որ այդ համակարգը չի գործում: Սակայն ակնարկը, որը լրացվեց Ուկրաինային հասցված երեկվա աննախադեպ հրթիռակոծությամբ, հասել է Վաշինգտոնին. կամ պետք է կատարել խոստացածը, քանի որ ռուսներն իրենց պարտավորությունը կատարել են` դուրս են եկել Խերսոնից: Կա´մ ընդունել, որ չեն կարող Զելենսկուն վերահսկել, այդ դեպքում Մոսկվան ինքնուրույն հարցը կլուծի: Կա´մ էլ Բայդենը պետք է ընդունի, որ Զելենսկու հետ միասին «գցում» է Մոսկվային, բայց նաեւ հաշվի առնելով Լեհաստանում հթիռի հարվածի փաստը»:

Թերեւս երկու վարկածն էլ լուրջ տրամաբանություն ունի, եւ մնում է հետւեել հետագա զարգացումներին: