- 16/11/2022
Էրդողան. Ռուսաստանը կապ չունի չէ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ
Բոլոր ապացույցները խոսում են այն մասին, որ Ռուսաստանը կապ չունի չէ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա մեկնաբանել է Լեհաստանի տարածքում հրթիռների անկումը, ասելով, որ փաստերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ներգրավված չի եղել կատարվածում։
Էրդողանն ընդգծել է, որ հավատում է Մոսկվայի դիրքորոշմանը և հարգանք է ցուցաբերում դրա նկատմամբ։
Ավելի վաղ Associated Press լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հրթիռներն արձակվել են Ուկրաինայի կողմից։