- 16/11/2022
Զելենսկին Բայդենի` Վաշինգտոնի նկատմամբ մեկ օրում երեք մեծ մեղք գործեց
Այն տպավորությունն է, որ նախագահ Զելենսկու գրասենյակում արդեն նյարդային խանգարման են հասնում` կապված Լեհաստանին հրթիռային հարված հասցնելու գնալով կոմեդիկ տեսք ստացող պատմության հետ:
Այսպես, Զելենսկին նախ փորձեց իր իսկ բանակի արձական հրթիռը հրամցնել ռուսականի անվան տակ: Հույս ուներ, որ հանուն դրա ամերիկացիները կգնան Երրորդ աշխարհամարտի՞. թե՞ որոշեց այդ ավանտյուրային գնալ այլ ելք չտեսնելով: Էականն արդեն անգամ դա չէ, քանի որ այս պատմությունն իրականում սկսել է Զելենսկու համար «խարակիրիի» ընթացք ընդունել:
Այսպես, նրա գրասենյակի աշխատակիցները մի գլուխ հոխորտում են, թե այս ի՞նչ ՆԱՏՕ էր, որ վախեցավ ռուսներին պատասխանել: Օրինակ, Զելենսկու աշխատակիցներից մեկը` Յուրի Ռոմանենկոն ակնհայտորեն հանձնարարված էմոցիոնալ գրառումներ է տարածում ընդհուպ այս կարգի` «ՆԱՏՕ-ին մնում է միայն միավոր տալ ռուսներին: Իրենք լավ գիտեն, թե ինչ պետք է անեն սպիտակեցված հետույքներով: «Ամենահզոր դաշինքը» պարզվեց, որ իմպոտենտ ոչխարների հոտ է»:
Իհարկե, լավ շնորհակալություն է 9 ամիս Զելենսկու թիմի կյանքը փրկողների նկատմամբ: Սակայն նման հայհոյանքներին միգուցե Վաշինգտոնն ու Բրյուսելն ուշադրություն չդարձնեն, բայց ահա Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի գրառումը նրանց համար շատ ավելի լուրջ է: «Գործընկերներից ակնկալում ենք տեղեկատվություն, որի հիման վրա եզրակացություն է արվել, որ խոսքը ՀՕՊ հրթիռի մասին է»,- գրել է Դանիլովը սոցցանցում` ավելացնելով, թե` Կիևը պատրաստ է ապացույցներ ներկայացնել «ռուսական հետքի» մասին և պահանջում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության և պետական սահմանային ծառայության ներկայացուցիչներին, ինչպես նաև ԵԱՀԿ ներկայացուցիչներին անհապաղ թույլ տրվի մուտք գործել պայթյունի վայր։ Վերջապես, որ Ուկրաինան սպասում է եզրակացությունների, թե ինչ հիմքով է հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռն ընկել է Լեհաստանում։
Սրան էլ, միգուցե, ուշադրություն չդարձնեին, բայց արդեն չեն կարող: Բանն այն է, որ մինչ այդ Բայդենը հասցրեց ՆԱՏՕ-ին եւ G7-ին տեղեկացրել է, որ Լեհաստանում պայթյունը տեղի է ունեցել ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի պատճառով։ Եվ ահա, Զելենսկու թիմը, փաստորեն, Բայդենին է մեղադրում ստախոսության մեջ: Եվ դա, այն էլ այս սուր օրերին, Վաշինգտոնը կարող է ընկալել, որպես ապստամբություն: Իսկ եթե դրա դեմը չառնեն, ապա թիմակիցները կսկսեն մտածել, որ Բայդենը որեւէ վերահսկողություն Զելենսկու նկատմամբ չունի, եւ կարող են իրենց պարզ հարց տալ` իսկ ի՞նչ կանի Կիեւը, եթե մեր օգնությամբ հանկարծ հաջողությունենրի հասնի:
Այսպիսով, Զելենսկին Բայդենի` Վաշինգտոնի նկատմամբ մեկ օրում երեք մեծ մեղք գործեց: Նախ, ցուցադրաբար հրաժարվում է տերերի առաջարկած բանակցային գործընթացից: Երկրորդը, փորձում էր ամերիկացիներին ներքաշել միջուկային պատերազմի մեջ` հարվածելով Լեհաստանին եւ փորձելով մեղքը ռուսները վրա գցել: Եվ, վերջապես, փաստացի Բայդենին մեղադրում են ՆԱՏՕ-ին եւ G7-ին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ: Սպասենք այս ամենի պատասխանին Վաշինգտոնից:
Սրանից զատ, Զելենսկին կոպիտ սխալ թույլ տվեց նաեւ Եվրոպային նկատմամբ: Առաջինը, հարվածեց իրեն օգնող պետության տարածքին եւ սպանեց նրա քաղաքացիներին, դրանով սեփական քաղաքացիների նկատմամբ ծայրահեղ վատ վիճակի մեջ դնելով այդ պետության ղեկավարներին: Երկրորդը, սա ամեն դեպքում դառնալու է Ուկրաինայի համար լուրջ իմիջային հարված առնվազն լեհական, իսկ ավելի ռեալ` եվրոպական հասարակության ներսում` նույն տրամաբանությամ` մենք նրանց օգնում ենք, իսկ նրանք սպանում են մեր քաղաքացիներին եւ փորձում են ներքաշել Երրորդ համաշխարհայինի մեջ: Եվ երրորդը. նման ռեակցիան էլ ավելի է սրելու եվրոպական հասարակության մոտ խորացող հակաուկրաինական տրամադրությունները: Իսկ ահա եվրոպական պաշտոնյաները դա չեն կարող հաշվից դուրս թողնել, եւ ստիպված են իրենց հերթի մեծ կամ փոքր չափով փոխել Կիեւի հանդեպ ռեակցիան: Իհարկե, նախ փորձելով, ինչպես Կանցլեր Շոլցն ու Ստելտենբերգն է անում, տեղի ունեցածի համար մեռադրել Ռուսաստանի Դաշնությանը, թե` նրանք եթե պատերազմ չսկսեին, նման բան չէր լինի: Սակայն դա այն կարգի հիմարություն է, որ հենց իրենց համար է վատագույն տարբերակը, որը երկար չի աշխատի: Ու տրակադրությունները կշրջվեն Զելենսկու դեմ: