• 16/11/2022

Ստոլտենբերգին պետք է նախօրոք զգուշացնել, որ ՆԱՏՕ-ի ուղղությամբ հրթիռ է թռչում

Ստոլտենբերգին պետք է նախօրոք զգուշացնել, որ ՆԱՏՕ-ի ուղղությամբ հրթիռ է թռչում

Պատկերացրեք, մի հսկա ռազմական դաշինքի` ՆԱՏՕ-ի ղեկավար Ստոլտենբերգը կարող է նմանցնցող պատասխան տել այն անմեղ նարցին, թե ինչո՞ւ  ՆԱՏՕ-ի եւ Լեհաստանի հակաօդային պաշտպանությունը չի աշխատել լեհական տարածք հրթիռների ներխուժմանը: «Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստվում են հետ մղել հարձակումները շուրջօրյա, բայց մենք չունենք տվյալներ, որ դա (երեկվա հրթիռի անկումը) հարձակման հետևանք է եղել: Այս միջադեպը հարձակման հատկանիշներ չի ունեցել»:

Ու հետսնես, թե ըստ Ստելտենբերգի` «հարձակման հետևանքը» ինչպե՞ս է լինում, երեւի պոզով ու պոչո՞վ:

Չնայած, սա եւս «անիշյալ ռուսների» մեղքն է: Մի՞թե չեն կարողանում ժամանակին զանգել Ստելտենբերգին, թե` այս մի հրթիռը գալիս է, դեմն առեք, թե չէ կհարվածի տրակտորին:

Չնայած, պարզվում է, որ հրթիռը ռուսներինը չէր, ուկրաինացիներինն էր, Զելենսկին պետք է զանգեր, բայց չի զանգել: Չնայած անգամ այդ դեպքում «մեղավորը ռուսներն» են. եթե նրանք չհարձակվեին, Զելենսկին հրթչիռ չէր արձակին, ու Ստելտենբերգին զանգելու կարիք էլ չէր լինի: