• 17/11/2022

Ռուսաստանում Բաքվից ժամանած ուղևորից առգրավել են 9,3 մլն ռուբլու բրենդային իրեր

Ռուսաստանում Բաքվից ժամանած ուղևորից առգրավել են 9,3 մլն ռուբլու բրենդային իրեր

Մոսկվայում մաքսավորները Ադրբեջանից ժամանած ուղևորից առգրավել են միլիոնավոր ռուբլի արժողությամբ բրենդային իրեր։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Կինը ժամանել է Բաքվից, և «կանաչ միջանցքով» անցնելիս՝ նրան կանգնեցրել են մաքսավորները՝ ստուգում անցնելու համար։ Ուղևորուհին իր ճամպրուկում ունեցել է ժամացույցներ և զարդեր Hermes, Tiffany & Co, Chanel, Pasquale Bruni և Cartier ապրանքանիշներից:

Գնումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 9,3 մլն ռուբլի։ Նշվում է, որ նա չի հայտարարագրել իր հետ բերած ապրանքները, և չվճարված մաքսային վճարումները գերազանցել է 2,6 մլն ռուբլին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության փաստով։