- 17/11/2022
Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի բանակի համար վառելիքի և շարժիչների արտադրության ձեռնարկությունը
Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում ՌԴ ավիացիայի բարձր ճշգրտության հրթիռային հարվածները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքի և հրթիռային շարժիչների արտադրության պաշտպանական ձեռնարկության արտադրամասերը։
Զապորոժիեում էլ ոչնչացվել են «Իսկրա» գիտաարտադրական համալիրի արտադարմասենը, որոնք արտադրում էին Ուկրաինայի զինված ուժերի ռադիոտեղորոշիչ կայանների վերանորոգման էլեկտրոնային բաղադրիչներ և բազմակի հրթիռային համակարգեր։