• 17/11/2022

Սուրովիկինը կարող է 60 օրում ջախջախել Ուկրաինայի զինված ուժերին. ամերիկյան գնդապետ

Սուրովիկինը կարող է 60 օրում ջախջախել Ուկրաինայի զինված ուժերին. ամերիկյան գնդապետ

ԱՄՆ-ի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը կարծում է, որ ուկրաինական ուղղությամբ ռուսական ուժերի հրամանատար Սուրովիկինը կարող է 60 օրում հաղթել Ուկրաինայի զինված ուժերին։

«Մոսկվան վճռական է լուծել խնդիրը որքան հնարավոր է արագ և այնքան ուժով, որքան անհրաժեշտ է: Այլևս խառնաշփոթ չի լինի: Ռազմավարությունը, քաջությունը և կրակի ուժը հաղթում են պատերազմներում: Ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինը կարծես թե գիտակցել է այդ փաստը, և դրա համար է. նա ընդունեց նահանջելու ոչ պոպուլյար որոշումը»,- գրում է նախկին գնդապետը Eurasia Review-ի հոդվածում։

Կարելի էր բոլորովին այլ որոշում կայացնել՝ մինչեւ վերջ մնալով Խերսոնում, սակայն ռիսկերը չափազանց մեծ էին։ 25 հազար զինծառայող կարող էր ոչնչացվել, գրում է աղբյուրը։ Բացի այդ, ըստ վերլուծաբանների, Խերսոնից զորքերի դուրսբերումը չի ազդի հատուկ գործողության արդյունքների վրա, իսկ Ռուսաստանը դեռ իր ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին է։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ըստ որոշ գնահատականների՝ Ուկրաինայի ողջ տնտեսությունը և սոցիալական կառուցվածքը պարզապես կփլուզվի 60 օրվա ընթացքում։ Ոմանք ասում են, որ հենց հիմա Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիա է, որը կարող է ներառել կանանց, քանի որ նրանց կադրային բազան ուժասպառ եղել է։: Եվ հիշեք, մարդիկ շարունակում են հնարավորինս լքել Ուկրաինան, քանի որ ոչ ոք չի ցանկանում խրված մնալ մի երկրում, որը շուտով չի ունենա էլեկտրականություն, ջուր, սնունդ: Ուկրաինայում սարսափելի իրավիճակ է»,- ասել է Մաքգրեգորը: