- 17/11/2022
Կոնգրեսը վերահսկող հանրապետականները մտադիր չեն անվերջ հովանավորել Ուկրաինային. Bloomberg
Հանրապետականները չեն պատրաստվում քարտ-բլանշ տրամադրել Ուկրաինային և անսահմանափակ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին, հայտնում է Bloomberg-ը։ Այս մասին ասել է Ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակ Քևին Մաքքարթին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին։
Այլ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Մարջորի Թեյլոր Գրինը, առաջարկում են ընդհանրապես դադարեցնել Կիևի ֆինանսավորումը: Գրինի ցանկությունը դժվար թե իրականանա, բայց նման պահանջները կուժեղացնեն ճնշումը հանրապետական առաջնորդների վրա և գլխացավանք կդառնան Բայդենի վարչակազմի համար, որը կենտրոնացել է Արևմտյան դաշնակիցների միասնության վրա՝ Ուկրաինայի զինված ուժերին փող և զենք տրամադրելու համար:
Հրատարակությունը հիշեցնում է, որ փետրվարի վերջից ԱՄՆ-ն արդեն մոտ 18 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ կուսակցության ներսում աճում է դժգոհությունը Զելենսկու նկատմամբ, ով պահանջում է «չափազանց շատ գումար և չափազանց շատ զենք»։