• 18/11/2022

Ուկրաինական քաղաքապետը բնակչությանը կոչ է արել լքել քաղաքները

Ուկրաինական քաղաքապետը բնակչությանը կոչ է արել լքել քաղաքները

«Հեռացեք քաղաքներից, ձմռանը դժվար կլինի գոյատևել»: Նման կոչով է դիմել Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետ Ռուսլան Մարցինկովը բնակչությանը: Հատկապես բարձրահարկ շենքերի բնակիչներին նա հորդորել է ձմռանը գնալ գյուղ։

Մարցինկովը կարծում է, որ էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը միայն կվատթարանա։

«Խորհուրդ եմ տալիս մնալու տեղ գտնել գյուղում կամ առանձին տներում: Ինչ-որ մեկը կարող է գյուղերում բարեկամներ, ծանոթներ ունենալ։ Ցանկալի է պայմանավորվել բնակեցման հարցում, շատ դժվար կլինի գոյատևել բազմաբնակարան շենքերում»,- ասել է Ուկրաինայի արևմտյան քաղաքի քաղաքապետը։

Մարցինկիվը նշանակում է, որ վառարանով ջեռուցվող տներում ավելի հեշտ կլինի դիմանալ ցրտին, քան սառցե պատերով և առանց լույսի բնակարաններում:

Սակայն Իվանո-Ֆրանկիվսկի մարզը ուրբանիզացիայի ցածր աստիճան ունեցող շրջան է, Կարպատյան մարզում ավելի շատ գյուղեր կան, քան քաղաքներ։ Այնտեղ նման հորդորը հեշտ է իրականացնել: Ի տարբերություն, օրինակ, Կիեւի, որի բնակչությանը եւս, ինչպես դեռ մեկ-երկու ամիս առաջ էին պնդում ուկրաինական աղբյուրները, ձմռանը նույն վիճակն է ապասում: