• 18/11/2022

Ուկրաինայի էներգետիկայի ոչնչացումը հասել է «կրիտիկական կետին». ԵՄ

Ուկրաինայի էներգետիկայի ոչնչացումը հասել է «կրիտիկական կետին». ԵՄ

Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը հայտարարել է ուկրաինական էներգետիկ օբյեկտների կրիտիկական վնասների մասին։

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը հասնում է կրիտիկական կետի։ Եվրամիությունը անդադար աշխատում է՝ օգնելու երկրի էլեկտրաէներգիայի մատակարարմանը»,- գրել է նա Twitter-ում։

Լենարչիչի խոսքով՝ Բելգիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը և Շվեդիան լրացուցիչ օգնություն են տրամադրում հանրապետությանը Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։ Չնայած դրան, համակարգում վիճակը միայն վատթարանում է, եւ բավական է եւս մեկ-երկու գրոհ, որ այն դադարի գործել: