• 18/11/2022

Bloomberg-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կարգավիճակի կտրուկ անկման մասին G20-ի գագաթնաժողովից հետո

Bloomberg-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կարգավիճակի կտրուկ անկման մասին G20-ի գագաթնաժողովից հետո

Մեծ Բրիտանիան կորցնում է ազդեցիկ երկրի իր կարգավիճակը տնտեսական ցնցումների պատճառով, գրում է Bloomberg-ի սյունակագիր Ալան Քրոուֆորդը։

Հեղինակի կարծիքով, Մեծ Բրիտանիան շուտով ստիպված կլինի բարձրացնել հարկերը և կրճատել ծախսերը, քանի որ երկրի ֆինանսական հեռանկարը մռայլ է:

Ինչպես նշել է հոդվածագիրը, Բալիում կայացած G20-ի վերջին գագաթնաժողովից կարելի է մի կարևոր եզրակացություն անել՝ մոլորակի վրա ուժի այլ կենտրոններ են հայտնվել, որոնց հետ Լոնդոնը պետք է հաշվի նստի։

«Նոր իրականությունը բազմաբևեռ աշխարհն է, որը չի սպասի, որ Մեծ Բրիտանիան լուծի իր ֆինանսական խնդիրները կամ շտկի ձախողված քաղաքական կուրսը», – եզրափակել է Քլոուֆորդը:

Ավելի վաղ The Telegraph-ի սյունակագիր Ալիստեր Հիթը նույնպես գրել էր Միացյալ Թագավորության «ոչնչացման» մասին «զոմբիական տնտեսության» պատճառով, որը հիմնված չէ իրական ապրանքների և ծառայությունների արտադրության վրա։ Ըստ հոդվածագրի՝ երկրում տնտեսական ակտիվությունը հիմնված է ակտիվների արժեքի բարձրացման և պարտքի սնուցման կեղծ աճի վրա։

Նա պարզաբանել է, որ եթե նոր կառավարությանը չհաջողվի վերակառուցել պետությունը և այն համապատասխանեցնել ավելի իրական սպառողական ապրանքներ արտադրելու համար, ապա Մեծ Բրիտանիային սպառնում է իր արատավոր տնտեսական համակարգի փլուզումը:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…