• 18/11/2022

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլի «շրջանակային պայմանագիրը» Արցախի մասին

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլի «շրջանակային պայմանագիրը» Արցախի մասին

Մի հին խոսք կա՝ «պո­լի փետն էլ կա­րող է տա­րին մեկ կրա­կել»: Ժա­մա­նա­կա­կից լեզ­վով դա կա­րե­լի է «թարգ­մա­նել» այս­պես՝ Նի­կոլն էլ կա­րող է մեկ-մեկ դուզ խոսք ա­սել: Ի­հար­կե, հիմ­նա­կա­նում աղ­ճատ­ված, հե­ռա­հար նպա­տակ­նե­րով, բայց դրա­նով էլ՝ դուզ խոսք:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ «ՌՈՒ­ՍԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ»

Նման դուզ խոսք Նի­կո­լից լսե­ցինք նա­եւ նա­խօ­րե­ին՝ ԱԺ-ի ե­լույ­թում, երբ սկսեց հեր­թա­կան «սի­րո խոս­տո­վա­նու­թյու­նը» ռուս­նե­րի հան­դեպ: Թե գի­տեք՝ «ՌԴ նա­խա­գա­հի՝ «Վալ­դայ» ա­կում­բում ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը շատ կա­րե­ւոր էր ու է­ա­կան»: Ա­վե­լին, որ իր կա­ռա­վա­րու­թյու­նը դեռ «2021 թվա­կա­նի հուն­վա­րից ըն­դու­նել է այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, դրա մա­սին չի խո­սել զուտ կո­ռեկ­տու­թյու­նից ել­նե­լով»: Ու ա­հա այդ «սի­րա­յին զե­ղում­նե­րից» հե­տո, ո­րի դե­տալ­նե­րին դեռ կանդ­րա­դառ­նանք, հեր­թը հա­սավ հենց այդ «դուզ խոս­քին», թե՝ իսկ ի՞նչ է մտա­ծում Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին: Ե­թե հա­մա­րում է, որ պետք է մեր­ժել, ա­պա «ճիշտ կլի­նի, որ այդ մա­սին բարձ­րա­ձայն հայ­տա­րա­րի»: Են­թա­տեքստն էլ պարզ է՝ իսկ ըն­դու­նե­լի է  հա­մա­րում, այ­սինքն, որ կա­ռա­վա­րու­թյունն ու ընդ­դի­մու­թյու­նը նույն պատ­կե­րա­ցում­ներն  ու­նեն ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին, ու­րեմն պետք է օգ­նեն:

Այ­սինքն, Նի­կո­լը եւս ա­ռաջ քա­շեց այն պարզ հար­ցը, ո­րի մա­սին բազ­միցս ենք խո­սել՝ ա­ռաջ գնա­լու ի՞նչ տես­լա­կան է ա­ռա­ջար­կում հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը, ո­րի մա­սին հա­մա­ռո­րեն լռում է: Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե պետք է ու­ժեղ լի­նենք, Ար­ցա­խի ան­կա­խու­թյունն այ­լընտ­րանք չու­նի եւ այլն, այդ մա­սին չէ խոս­քը, այլ կոնկ­րետ, գործ­նա­կան ծրագ­րի՝ դրանց  հաս­նե­լու հա­մար: Եվ այս դեպ­քում, երբ այս պա­հին դաշ­տում եր­կու հիմ­նա­կան սկզբունք կա՝ ռու­սա­կան կամ ա­մե­րի­կյան ա­ռա­ջար­կու­թյամբ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» գա­ղա­փար­նե­րը, ո­րի այ­լընտ­րան­քը եր­կու­սից էլ հրա­ժար­վե­լու ա­նի­րա­տե­սա­կան ու­ղին է, հենց այդ մա­սով է, որ ընդ­դի­մու­թյան կար­ծիք, որ­պես այդ­պի­սին, պար­զա­պես չու­նենք: Հա­տու­կենտ կի­սատ-պռատ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղել են, սա­կայն հստակ մո­տե­ցում, թե կոն­կերտ որ տար­բե­րա­կով են հայ ժո­ղովր­դին ա­ռա­ջար­կում շարժ­վել, թիվ 1 ընդ­դի­մու­թյունն այդ­պես էլ չի ներ­կա­յաց­նում:

Թե ին­չու Նի­կոլն այս դաշ­տը մտավ, կա­րե­լի է կռա­հել: Առն­վազն, նա սրա­նով փոր­ձում է Մոսկ­վա­յին ցույց տալ, թե, տե­սեք, ես ան­վե­րա­պա­հո­րեն ձեր կողմն եմ, իսկ ա­հա այս ընդ­դի­մու­թյու­նը ծամծ­մում է, հստակ բան չի ա­սում, ու­րեմն՝ ինչ-որ խա­ղե­րի մեջ է: Սա, ի­հար­կե, սո­վո­րա­կան «բլեֆ» է, հաշ­վի առ­նե­լով, որ «Ու­ժեղ Հա­յաս­տան՝ Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր մի­ու­թյան» շար­ժու­մը դեռ տա­րեսկզ­բից,  երբ ար­դեն ակն­հայտ էր, որ կա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եր­կու տար­բե­րակ, նա­եւ, որ դրանց հիմ­նա­կան տար­բե­րու­թյու­նը կապ­ված է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի եր­կու հնա­րա­վեր սցե­նար­նե­րի հետ՝ ռու­սա­կա­նով՝ հե­տաձ­գում, ա­մե­րի­կյա­նով՝ Ադր­բե­ջա­նի կազմ, հստակ գնա­հա­տա­կան­ներ տվել է ի­րա­վի­ճա­կին՝ հայ­տա­րա­րե­լով, որ Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու մի­ակ տար­բե­րա­կը ռու­սա­կան սցե­նարն է: Ընդ ո­րում՝ նույն Նի­կո­լը, երբ հի­մա նման ձո­ներ է հնչեց­նում ռու­սա­կան տար­բե­րա­կի հաս­ցե­ին, նա­եւ ըն­դու­նե­լով, որ ի­րոք հենց այդ սցե­նար­ներն են օ­րա­կար­գում, այս ըն­թաց­քում հասց­րել է մի շարք «հա­ջող բա­նակ­ցու­թյու­ններ» վա­րել Բրյու­սե­լում՝ ա­մե­րի­կյան դրա­ծո Շառլ Մի­շե­լի հո­վա­նու տակ: Այս­տեղ էլ քա­նիցս հայ­տա­րա­րեց՝ գնում եմ ստո­րագ­րե­լու:

ԱՄՆ-Ն ՀԻ­ՇԵՑ­ՐԵՑ ԻՐ ՄԱ­ՍԻՆ

Սա­կայն այս պա­հին խնդրին պետք է այլ կող­մից մո­տե­նալ: Այն է՝ ին­չո՞ւ հան­կարծ Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ հի­շեց «Վալ­դա­յում» Պու­տի­նի հայտ­նի ե­լույ­թի մա­սին, երբ քա­նիցս խո­սել է դրա­նից հե­տո իր «հան­կար­ծա­հաս պու­տի­նա­սի­րու­թյու­նից»: Պար­զա­պես ա­վե­լորդ ան­գամ հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյան «բոս­տա­նը քա՞ր էր ու­զում գցել», թե՞ ինչ-որ նոր ըն­թացք կա:

Նախ նկա­տենք, որ այս նոր ե­լույ­թը հա­ջոր­դեց Բլին­քե­նի հետ հե­ռա­խո­սա­յին զրույ­ցին, ո­րի ժա­մա­նակ, պարզ­վում է, պետ­նա­խա­րա­րը պա­հան­ջել էր՝ շա­րու­նա­կել նախ­կին «բրյու­սե­լյան ակ­տի­վու­թյու­նը»: Սա­կայն այդ մա­սին «մո­ռա­ցել» է­ին նշել այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցի հետ կապ­ված կա­ռա­վա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ՝ ըն­դա­մե­նը ներ­կա­յաց­նե­լով այս չե­զոք միտ­քը, թե՝ «Պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը ԱՄՆ պատ­րաս­տա­կա­մու­թյունն է հայտ­նել շա­րու­նա­կե­լու ա­ջակ­ցու­թյու­նը Հա­յաս­տան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, ինչ­պես նա­եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման հար­ցում»: Ու, ե­րե­ւի թույլ չտա­լու հա­մար, որ դրա­նից տպա­վո­րու­թյուն ա­ռա­ջա­նա, թե ԱՄՆ-ն կա­մաց-կա­մաց զի­ջում է դիր­քե­րը, Բլին­քե­նը նա­եւ հա­տուկ գրառ­մամբ հի­շեց­րեց, թե որն է ի­րենց տես­լա­կա­նը: Ա­վե­լին, հա­ջոր­դած՝ Ա­լի­ե­ւի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի հետ կապ­ված Պետ­դե­պար­տա­մեն­տի հա­ղոր­դագ­րու­թյու­նը շատ ա­վե­լի հստակ էր. «Պետ­քար­տու­ղարն ընդգ­ծել է, որ ԱՄՆ-ն ա­ջակ­ցում է խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին եւ եր­կու կող­մե­րին կոչ է ա­րել պլա­նա­վո­րել հե­տա­գա բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ինչ­պես դա հա­մա­ձայ­նեց­վել է Վա­շինգ­տո­նում…»:

Հաս­կա­նա­լի է, խոս­քը Վա­շինգ­տո­նում ՀՀ ԱԽՔ-ի ստո­րագ­րած փաս­տաթղ­թի մա­սին է: Ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, որ սույն ԱԽՔ-ը պե­տու­թյան ա­պա­գան կան­խո­րո­շող նման պար­տա­վո­րու­թյուն­ներ ստանձ­նե­լու ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան լի­ա­զո­րու­թյուն չի կա­րող ու­նե­նալ, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Վա­շինգ­տոն մեկ­նե­լու շե­մին Նի­կո­լը նրան ինչ-որ բան թույ­լատ­րել է: Բայց ի­րա­վի­ճակն այլ է՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հի­մա պա­հան­ջում են՝ ե­կաք Վա­շինգ­տոն, թուղթ ստո­րագ­րե­ցիք, հի­մա պար­տա­վոր եք կա­տա­րել:

Պա­տա­հա­կա՞ն էր, որ դրա­նից հե­տո Նի­կո­լը շտա­պեց Վրաս­տա­նի վար­չա­պետ Ղա­րի­բաշ­վի­լու հետ քննար­կե­լ. «Հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում մթնո­լոր­տի բա­րե­լա­վումն ու այդ ուղ­ղու­թյամբ հա­մա­պա­տաս­խան քայ­լե­րի ի­րա­կա­նա­ցու­մը»: Այն դեպ­քում, երբ կան հա­մառ լու­րեր, որ Վա­շինգ­տո­նի ծրագր­մամբ հենց Վրաս­տա­նում Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը պետք ստո­րագ­րեն ա­մե­րի­կյան սցե­նա­րով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»…

ՀԻ­ՄԱ ԻՆՉ Է ՄՈ­ԳՈ­ՆԵԼ

Եվ ա­հա, երբ այս ա­մե­նից հե­տո է, որ Նի­կոլն ԱԺ-ում հան­կարծ հի­շեց «Վալ­դա­յում» Պու­տի­նի ե­լույ­թը, նման եր­կա­կի տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջա­նում: Կա՛մ սա պետք է հա­մա­րել Բլին­քե­նին տրված պա­տաս­խան, թե՝ հի­շո՞ւմ եք Պու­տինն ինչ ա­սաց «Վալ­դա­յի» ե­լույ­թում, կնե­րեք, բայց չեմ կա­րող նրա խոս­քից «թռնել»: Կա՛մ կա­րող է գոր­ծում է դրան 180 աս­տի­ճա­նով հա­կա­դիր տար­բե­րա­կը՝ Նի­կոլն  իր «ռու­սա­սի­րու­թյան նո­պա­նե­րով» փոր­ձում է Մոսկ­վա­յի աչ­քե­րին թոզ փչել, որ ինչ-որ պա­հի Ա­լի­ե­ւի հետ վա­զի Թբի­լի­սի՝ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու:

Ընդ ո­րում, պայ­մա­նագ­րի այս սցե­նա­րը, ո­րն իր խոս­քի շա­րու­նա­կու­թյան մեջ ա­ռա­ջար­կեց Նի­կո­լը, մտա­հո­գու­թյուն­նե­րի տե­ղիք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տա­լիս է: Այս­պես, ըստ Նի­կո­լի. «Պատ­րաստ եք շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր կնքել Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան վե­րա­բե­րյալ»: Թե ինչ է թաքն­ված այդ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր» աս­վա­ծի տակ, ո­րի մա­սին, ի դեպ, ըստ Նի­կո­լի՝ Հա­յաս­տա­նը Վա­շինգ­տո­նում է Ադր­բե­ջա­նին փո­խան­ցել իր տես­լա­կա­նը, նա բա­ցատ­րում է այս­պես. «Կա եր­կու մո­տե­ցում՝ դե­տա­լաց­ված եւ շրջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նագ­րի մո­դե­լի մո­տե­ցում, երբ շրջա­նակն եք գծում ա­ռանց շատ մեծ կոնկ­րե­տու­թյուն­նե­րի: Փոր­ձը ցույց է տա­լիս, որ ե­թե մենք շատ դե­տա­լաց­ված հար­ցեր փոր­ձենք լու­ծել, կա­րող է դժվա­րու­թյուն­ներ ու­նե­նանք: Սա է պատ­ճա­ռը, որ Հա­յաս­տանն ա­ռա­ջար­կել է  ստո­րագ­րել խա­ղա­ղու­թյան շրջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նա­գիր: Սա ըն­դուն­ված պրակ­տի­կա է, եւ մենք եւս պետք է փոր­ձենք գնալ այս ճա­նա­պա­րով»:

Ըն­դու­նե­լի գա­ղա­փար է, թե՝ ոչ, կախ­ված է ըն­դա­մե­նը մեկ հար­ցի պա­տաս­խա­նից՝ իսկ այդ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր» կոչ­վածն ի՞նչ է սահ­մա­նում Ար­ցա­խի հետ կապ­ված: Կրկնենք, այս պա­հին հենց դա է հիմ­նա­կան խնդի­րը՝ այդ պայ­մա­նագ­րում կամ դրան կից փաս­տաթղ­թե­րում հստակ կֆիքս­վի՞, որ այն չի վե­րա­բե­րում Ար­ցա­խին, ո­րի հար­ցը պետք է ա­պա­գա­յում դեռ լու­ծել, ինչ­պես ա­ռա­ջար­կում է Ռու­սաս­տա­նը: Թե՞ Նի­կո­լը Ար­ցա­խը եւս «դե­տա­լաց­ված հարց» է հա­մա­րում եւ ա­ռա­ջար­կում է, որ այս մա­սով էլ «առանց կոնկ­րե­տու­թյուն­նե­րի», այն է՝ ա­ռանց Ար­ցա­խի ա­նու­նը տա­լու պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել: Բայց չէ՞ որ դա կնման­վի այն ա­ռա­ջար­կին, որն ա­նում է Վա­շինգ­տո­նը՝ պայ­մա­նա­գիր՝ ա­ռանց Ար­ցա­խի հի­շա­տակ­ման, ո­րի դեպ­քում այն մի­ան­գա­մից կըն­կալ­վի՝ որ­պես Ադր­բե­ջա­նի մաս:

Դա­տե­լով նրա­նից, որ նման սցե­նա­րը «Հա­յաս­տա­նը Վա­շինգ­տո­նում է Ադր­բե­ջա­նին փո­խան­ցել», ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը նույն ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջար­կած սցե­նարն է, ո­րին նման նոր «հան­դեր­ձան­քով» փոր­ձում են ան­ճա­նա­չե­լի դարձ­նել:

Ի դեպ, այս մա­սին խո­սում է նա­եւ մեկ այլ փաստ: Բանն այն է, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ, Նի­կո­լը հան­դի­պում ու­նե­ցավ նա­եւ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ա­ջակ­ցե­լու հար­ցե­րով ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Խո­վա­ե­ւին:  Նա, ինչ­պես ՌԴ ԱԳՆ-ն է քա­նիցս հայտ­նել, զբաղ­վում է նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կը պատ­րաս­տե­լու, ա­վե­լի կոնկ­րետ՝ հիմ­նա­կա­նում պատ­րաստ տար­բե­րա­կը կող­մե­րի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու աշ­խա­տան­քով: Իսկ այս  հեր­թա­կան այ­ցը, թե­րեւս, ինչ-որ դրվագ­ներ հա­մա­ձայ­նեց­նե­լու նպա­տակ է հե­տապն­դում, եւ Նի­կոլն էլ ա­ռի­թը բաց չթող­նե­լով, Խո­վա­ե­ւին եւս հի­շեց­րեց, թե սկսած 2021թ.-ից  ջա­նա­սի­րու­թյամբ է ա­ջակ­ցում «ռու­սա­կան կող­մից դե­ռեւս ըն­թա­ցիկ տար­վա օ­գոս­տո­սին ներ­կա­յաց­ված ա­ռա­ջարկ­նե­րը»,- ինչ­պես աս­վում է կա­ռա­վա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ:

Բայց դա մի կողմ: Հիմ­նա­կան հար­ցը սա է. ե­թե ռուս­ներն ու­նեն հիմ­նա­կա­նում պատ­րաս­տի պայ­մա­նա­գիր, ո­րի մի­ակ «ծանր» խնդի­րը հենց Ար­ցա­խի հետ կապ­ված հի­շա­տակ­ված դրվագն է՝ իր բո­լոր «դե­տալ­նե­րով» հան­դերձ, էլ ի՞նչ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գրի» մա­սին է խոս­քը:

Չնա­յած, գա­լիք շա­բաթ Հայաս­տա­նում կա­յա­նա­լու է ՀԱՊԿ ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մը, կմաս­նակ­ցի նա­եւ Պու­տի­նը, եւ մի­գու­ցե դրա շրջա­նակ­նե­րո՞ւմ հաս­կա­նա­լի կդառ­նա, թե ինչ է ու­զում Նի­կոլն իր «շրջա­նա­կա­յին պայ­մա­նագ­րով»:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ