• 18/11/2022

Զելենսկուն շտապ Երկրորդ համաշխարհային պատերազմ է պետք

Զելենսկուն շտապ Երկրորդ համաշխարհային պատերազմ է պետք

Ա­մեն դեպ­քում, թե դե­պի որ ուղ­ղու­թյամբ կգնա մեր տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=241679&l=am), գո­նե այս փու­լում մե­ծա­պես կախ­ված է նրա­նից, թե ի­րա­կա­նում կա՞ն Ուկ­րա­ի­նա­յի հար­ցով ռուս-ամե­րի­կյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ններ, դրանք վե­րա­բե­րո՞ւմ են նա­եւ մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նին եւ, մաս­նա­վո­րա­պես, Ի­րա­նի խնդրին: Թե՞ ներ­կա խո­սակ­ցու­թյու­ննե­րը սո­վո­րա­կան բլե­ֆի դաշ­տում են:

Ան­կա­րա­յում կա­յա­ցած ռու­սա­կան ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վար Սեր­գեյ Նա­րիշ­կի­նի եւ ԿՀՎ ղե­կա­վար Բերն­սի հան­դի­պու­մը, թե­րեւս, հրա­պա­րա­կա­յին ակ­նարկ­նե­րից մեկն էր, որ առն­վազն փոր­ձում են ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վել: Այն, որ հան­դի­պու­մից հե­տո Նա­րիշ­կի­նը մեկ­նեց Թեհ­րան, դա էլ ակ­նարկ է, որ Ի­րա­նի հար­ցը եւս քննար­կում­նե­րի թե­մա է, հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րա­նի կող­մից հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ ար­ձա­կե­լու փաստն ար­դեն իսկ ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին պետք է շա­հագրգ­ռեր այդ քննար­կում­նե­րի հար­ցով:

Իսկ ա­հա Բերն­սը եւս, պարզ­վում է, տուն վե­րա­դառ­նա­լիս իր հեր­թին է ճա­նա­պար­հը «կորց­րել» ու հայտն­վել է Կի­ե­ւում, եւ դա հեր­թա­կան ակ­նարկն է, որ Նա­րիշ­կի­նի հետ նա Ան­կա­րա­յում քննար­կում էր հենց Ուկ­րա­ի­նա­յի ճա­կա­տա­գի­րը:

Իսկ ա­հա դրան հա­ջոր­դած զար­գա­ցում­նե­րը էլ ա­վե­լի խո­րը մտո­րում­նե­րի տե­ղիք են տա­լիս: Կա­րե­լի է նա­եւ են­թադ­րել, որ այն տե­ղե­կու­թյուն­նե­րը, ո­րոնք Բերն­սը հա­ղոր­դել է Կի­ե­ւին, այն­քան էլ Զե­լենս­կու սրտո­վը չեն, ով այդ այ­ցից հե­տո G20-ի «ուղիղ ե­թե­րում» բա­նակ­ցա­յին այն­պի­սի ճոխ պա­հանջ­ներ ներ­կա­յաց­րեց Մոսկ­վա­յին, որ դա մեկ բան էր նշա­նա­կում` ոչ մի բա­նակ­ցու­թյուն: Նա­եւ պա­տա­հա­կան չէր, որ այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ռուս­ներն ուկ­րա­ի­նա­կան է­ներ­գե­տի­կա­յի մի զգա­լի մասն էլ ոչն­չաց­րին, ո­րի հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի հա­սա­րակ ցա­վակ­ցու­թյուն ան­գամ Զե­լենս­կուն չհայտ­նե­ցին:

Զե­լենս­կին էլ ե­րե­ւի ո­րո­շեց խո­րա­ման­կել` C-300-ի հրթիռն ուղ­ղե­լով Լե­հաս­տա­նի դեմ (վար­կա­ծը, թե այն «պա­տա­հա­բար է թռել», մաս­նա­գետ­նե­րը ծի­ծա­ղե­լի են հա­մա­րում)՝ ան­մի­ջա­պես էլ դրա հա­մար մե­ղադ­րե­լով Ռու­սաս­տա­նին` ՆԱ­ՏՕ-ի դեմ հար­ձակ­ման ի­մի­տա­ցի­ա ստեղ­ծե­լու հա­մար: Նա­եւ կա­րե­լի է են­թադ­րել, որ Բայ­դե­նը հենց այն­պես չէ, որ սա­ռը նախ­նա­կան ար­ձա­գանք ցու­ցա­բե­րեց այդ ա­մե­նին` դրա­նով ուկ­րա­ի­նա­կան կլո­ու­նին թույլ չտա­լով Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին սան­ձա­զեր­ծել…

Սա, թե­րեւս, Զե­լենս­կու կող­մից կո­պիտ քա­ղա­քա­կան սխալ էր: Այս­պես, այն պա­հին, երբ ան­գամ Ուկ­րա­ի­նա­յի ԳՇ-ն է ըն­դու­նել, որ դա ի­րենց հրթիռն էր, այդ մա­սին հայտ­նել է­ին Վա­շինգ­տո­նին, սա­կայն Զե­լենս­կու գրա­սե­նյա­կում հիս­տե­րի­ան դեռ ակ­տի­վո­րեն շա­րու­նակ­վում էր, թե ինչ եք ա­սում, ռուս­ներն է­ին: Մի­գու­ցե հույս ու­ներ, որ կկա­րո­ղա­նա Եր­րորդ աշ­խար­հա­մա՞րտ սար­քել՝ դրա­նով խու­սա­փե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի հանձ­նա­րա­րած բա­նակ­ցա­յին սե­ղա­նից, թե՞ ո­րո­շեց այդ ա­վան­տյու­րա­յին գնալ՝ այլ ելք չտես­նե­լով: Է­ա­կանն ար­դեն ան­գամ դա չէ, քա­նի որ այս պատ­մու­թյունն ի­րա­կա­նում սկսել է Զե­լենս­կու հա­մար «խա­րա­կի­րի­ի» ըն­թացք ըն­դու­նել: Բանն այն է, որ Զե­լենս­կու թիմն ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո, թե դա ուկ­րա­ի­նա­կան հրթիռ էր, շա­րու­նա­կում էր իր «էշը քշել», թե՝ պատ­րաստ է ա­պա­ցույց­ներ ներ­կա­յաց­նել «ռու­սա­կան հետ­քի»: Սրան ար­դեն Վա­շինգ­տո­նում պետք է որ ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, քա­նի որ այդ­պի­սով, փաս­տո­րեն, Բայ­դե­նին է մե­ղադ­րում ստա­խո­սու­թյան մեջ: Իսկ դա Վա­շինգ­տո­նը կա­րող է ըն­կա­լել՝ որ­պես ապս­տամ­բու­թյուն: Նախ, ե­թե դրա դե­մը չառ­նեն, ա­պա Վա­շինգ­տո­նի թի­մա­կից­նե­րը կսկսեն մտա­ծել, որ Բայ­դե­նը ո­րե­ւէ վե­րահս­կո­ղու­թյուն Զե­լենս­կու նկատ­մամբ չու­նի: Նա­եւ հաշ­վի առ­նել­ով, որ ի­րոք այդ ա­վան­տյու­րա­յով Զե­լենս­կին փոր­ձում էր ա­մե­րի­կա­ցի­նե­րի «գլխից թռնել»՝ փոր­ձե­լով տա­պա­լել նրանց բա­նակ­ցա­յին սխե­ման: Վեր­ջա­պես, սա ի­րոք բա­ցա­հայտ փորձ էր՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րին ներ­քա­շել մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի մեջ:

Ա­մեն դեպ­քում, ե­թե Զե­լենս­կին գնում է նման ծայ­րա­հեղ քայ­լե­րի, նշա­նա­կում է՝ այլ ելք պար­զա­պես չի տես­նում: Սա հեր­թա­կան ակ­նարկն է այն մա­սին, որ ի­րոք կան նրա թի­կուն­քում ձեռքբեր­ված այն­պի­սի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ո­րոնք ե­թե կա­տա­րի, ուկ­րա­ի­նա­կան նա­ցիստ­նե­րը գլու­խը կջար­դեն: Ե­թե չկա­տա­րի՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Այլ խա­ղեր տա­լու դեպ­քում էլ ռու­սա­կան հրթիռ­նե­րը կան ու կան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ