• 18/11/2022

ԱՄՆ Կոնգրեսում Զելենսկին անվանել են «ազգային անվտանգության սպառնալիք»

ԱՄՆ Կոնգրեսում Զելենսկին անվանել են «ազգային անվտանգության սպառնալիք»

ԱՄՆ կոնգրեսմեն Թրոյ Նելսը Զելենսկին անվանել է «ազգային անվտանգության սպառնալիք» այն բանից հետո, երբ նա ստել է Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի մասին:
Twitter-ում նման կարծիք հայտնելով՝ կոնգրեսական գրել է. «Հրթիռը, որը երկու մարդու կյանք խլեց Լեհաստանում, պատկանում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը: Եթե Զելենսկին գիտեր այդ մասին և որոշեց ստել, ապա ԱՄՆ ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը, որին մենք բախվում ենք, Ուկրաինան է, որը մեզ ներքաշում է Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»: