• 19/11/2022

Սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարը

Սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարը

IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար, գնդապետ Նադեր Բայրամին սպանվել է Քերմանշահ նահանգի Սախնա քաղաքում` անկարգությունների մասնակիցների ձեռքով։

Իրանական աղբյուրները, սակայն, հակված են այն մտքին, որ սպանությունը կազմակերպվել է օտարերկրյա գործակալների կողմից:

Կան նաեւ տվյալներ, որ ձերբակալվել են սպանությանը անմիջականորեն մասնակից անձինք։