- 19/11/2022
Իրանական ուժերը պատրաստվում են ցամաքային հարձակման Հյուսիսային Իրաքում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է ցամաքային հարձակման Հյուսիսային Իրաքում։ Լուրը հաստատել են իրանյան մի շարք հրապարակային աղբյուրներ:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի հյուսիս-արեւմտյան Քերմանշահ նահանգի Սախնա քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային Իրաքում` քրդաբնակ հատվածում, սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար, գնդապետ Նադեր Բայրամին: Այդ հատվածում գործող իրանական «հեղափոխականները» ակնհայտորեն գործում են ամերիկացիների կողմից հովանավորվող իրաքյան եւ տեղի քրդերի ուղղակի մասնակցությամբ: Եվ հիմա, երեւում է, Իրանը որոշել է խնդիրը լուծել Հյուսիսայի Իրաքում ռազմական օպերացիայի միջոցով: