• 19/11/2022

23 հազար բանտարկյալ համալրել են ռուսական բանակի շարքե՞րը

23 հազար բանտարկյալ համալրել են ռուսական բանակի շարքե՞րը

Երկու ամսում Ռուսաստանի տղամարդկանց գաղութներում բանտարկյալների թիվը նվազել է 23 հազար մարդով։ Այս մասին գրում է «Մեդիազոնա» ռուսական ընդդիմադիր հրատարակությունը։

Նրա լրագրողները, օգտագործելով Դաշնային պատժիչ ծառայության տվյալները, պարզել են, որ հոկտեմբերին և նոյեմբերին գաղութներից անհետացել է ավելի քան 23 հազար բանտարկյալ։ Օգոստոսին բանտերում պահվել է գրեթե 349 հազար մարդ։ Մինչեւ սեպտեմբեր կային հազարով պակաս, իսկ հաջորդ երկու ամիսներին նկատելի է կտրուկ անկում՝ համապատասխանաբար 338 հազար եւ 325 հազար։ Աղբյուրը նշում է նաեւ, որ նման կրճատում չի եղել անգամ 2015 թվականի գարնանը Հաղթանակի 70-ամյակի զանգվածային համաներման ժամանակ, երբ նույն ժամանակահատվածում Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է ընդամենը 15 հազար մարդով։

Ակնարկն առավել քան թափանցիկ է. քանի որ այդ կրճատումը համընկնավ ՌԴ-ում հայտարարված զորակոչին, որի շրջանակներում հայտարարություններ եղան, որ կալանավորները կարող են համալրել բանակի շարքերը, հիմա այդ 23 հազար մարդը պետք է, որ Դոնբասում լինի, ավելի կոնկրետ` հիմնականում «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի շարքերում: