- 19/11/2022
Օդեսայում լարվածությունն աճում է. այսօր եւս փակել են ճանապարհները (ՎԻԴԵՈ)
Թեեւ պաշտոնական Կիեւի քարոզչական ռեսուրսները չհապաղեցին ուղղվել քդեսացիների դեմ, սակայն Օդեսայում սոցիալական լարվածությունն աճում է, բնակիչները, վրդովված երկար հոսանքազրկումից, գնում են հանրահավաքների և փակում ճանապարհները։
Շաբաթ առավոտյան եւս ցուցարարները հավաքվել էին ակադեմիկոս Կորոլյով փողոցի և Գլուշկո պողոտայի խաչմերուկում՝ կանխելով մեքենաների շարժը։
Քաղաքի բնակիչները չափազանց դժգոհ են, քանի որ Օդեսայի շատ թաղամասերում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիա չի միանում, իսկ որոշ «էլիտար» թաղամասերում լույսն ընդհանրապես չի անջատվում։