• 19/11/2022

«Գեներալ Արմագեդոնի» հայրը Կորեական պատերազմի ժամանակ երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցել

«Գեներալ Արմագեդոնի» հայրը Կորեական պատերազմի ժամանակ երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցել

Ուկրաինական թատերաբոմում ռուսական ուժերի հրամանատար, գեներալ Սուրովիկինի հայրը Կորեական պատերազմի ժամանակ երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցել: Այս մասին տեղեկացրել է ռազմական թղթակից Սլադկովը։
Նա հայտնել է նաև օդաչու Սուրովկինի հերոսական մահվան մասին: 1966 թվականի ապրիլին Ուսուրիյսկի մոտ գտնվող ավիաբազայից օդ բարձրացավ Սու-7Բ կործանիչ-ռմբակոծիչը։ Ինքնաթիռի` 100-150 մետր բարձրություն ձեռք բերելուց հետո շարժիչը խափանվել է։ Դիմացը բնակելի շենքեր էին և դպրոց։ Ունենալով կատապուլտի հրաման, օդաչուն մնացել է և կարողացել է ինքնաթիռն ուղղորդել ամայի վայր։ Այդ պահին արդեն ինքն իրեն փրկելու հնարավորություն չուներ։

Այս սխրանքի համար ավիացիայի գնդապետ Վլադիմիր Սուրովիկինը հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Իսկ հինգուկես ամիս անց՝ 1966 թվականի հոկտեմբերի 11-ին գնդապետի այրին ծնեց որդի՝ Սերգեյին, որին հետագայում կկոչեն «Գեներալ Արմագեդոն»։