• 20/11/2022

«Շուտով ռուսական հարվածային անօդաչուների ամբողջական նավատորմեր կհայտնվեն ուկրաինական ճակատում»

«Շուտով ռուսական հարվածային անօդաչուների ամբողջական նավատորմեր կհայտնվեն ուկրաինական ճակատում»

Ուկրաինական արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է.

«Արևմտյան մամուլը միայն հիմա է սկսել գրել այն մասին, ինչ մենք դեռ ամռանն ենք հայտնել: Հոկտեմբերին էլ մենք գրել էինք, որ Արևմուտքը զգուշացրել է Կիեւին, որ Ռուսաստանի Դաշնությունն ընդլայնում է սեփական անօդաչու թռչող սարքերի մշակումները, եւ շուտով ամբողջական նավատորմեր կհայտնվեն ուկրաինական ճակատում։

Ու ահա, The Washington Post-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները, նշում է, որ. «Երկու երկրները (Ռուսաստանը և Իրանը) արագորեն գնում են նախագծերի և հիմնական բաղադրիչների փոխանցման ուղղությամբ, որոնք կարող են թույլ տալ մի քանի ամսվա ընթացքում սկսել մի շարք անօդաչու թռչող սարքերի արտադրությունը»:

Սակայն մեր աղբյուրներից կավելացնենք տեղեկություն, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն իսկ արտադրում է հարվածային անօդաչու թռչող սարքերի տասնյակ տեսակներ, որոնք մեծ կորուստներ են պատճառում Ուկրաինայի զինված ուժերի ծանր տեխնիկայի շարքում։
Բոլորը հասկանում են, որ առաջիկայում շատ անգամ ավելին է լինելու»։