• 20/11/2022

Կադիրովը ներկայացրել է նացիստների կողմից Զապորոժեի ԱԷԿ-ի հրետակոծության կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուրը թարմացվում է

Կադիրովը ներկայացրել է նացիստների կողմից Զապորոժեի ԱԷԿ-ի հրետակոծության կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուրը թարմացվում է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Զապորոժեի ատոմակայանի հրետակոծության տեսանյութը` կատարելով գրառում.

«Այն ժամանակ, երբ բոլոր միջազգային կազմակերպություններըշեփորում են Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջուկային սպառնալիքի մասին, ուկրաինացի զինյալները ազատորեն հարվածում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին», – գրել է նա:

Կադիրովը պարզաբանել է, որ եզակի կադրեր է ստացել Չեչնիայի Հանրապետության Ազգային գվարդիայի «Ախմատ» ստորաբաժանման հրամանատար Անզոր Բիսաևից, ով այժմ գտնվում է Զապորոժեի շրջանի ՀՌՕ գոտում։

Հայտնի է դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Զապորոժեի ԱԷԿ-ի թիվ 2 հատուկ շենքը, որտեղ պահվում է թարմ միջուկային վառելիք։

Հարվածներ են գրանցվել նաև օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստավորման վայրում, ՏԱՍՍ-ին ասել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչան։