• 20/11/2022

«Ուկրէներգոն» չի բացառում ողջ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումները

«Ուկրէներգոն» չի բացառում ողջ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումները

Կիրակի օրը Ուկրաինայի բոլոր շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են անցկացվել, հայտնել է ազգային էներգետիկական «Ուկրեներգո» ընկերությունը։

«Ուկրաինայի բոլոր մարզերում ժամը 8.00-ից մինչև 24.00-ն կիրառվում են պլանային անջատումներ։ Արտակարգ իրավիճակների լրացուցիչ անջատումներ չեն կանխատեսվում։ Երեկ մեզ հաջողվեց որոշակիորեն մեղմել սպառման սահմանափակումը»,- ասվում է ընկերության Telegram ալիքում։

Իսկ ահա DTEK էներգետիկ կորպորացիայի ղեկավարը զգուշացրել է, որ էլեկտրաէներգիայի բացակայությունը կդառնա նորմ, և նախատեսվում է միայն կարճաժամկետ սնուցում։ Նա նաեւ ուկրաինացիներին խորհուրդ է տվել` ձմռանը հեռանակ երկրից, որն ազդակ է, որ համակարգը վերականգնելու հավանականությունը չնչին է: