- 20/11/2022
Ուկրաինայի զինված զինվորականը հատել են Բելառուսի սահմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնում է, որ նոյեմբերի 19-ին, տեղական ժամանակով մոտ 16:00-ին, զինված ուկրաինացի զինվորականը հատել է ուկրաինա-բելառուսական սահմանը։
«Սլովեչնո» երկաթուղային անցակետում (ուկրաինական կողմից՝ «Վիստուպովիչ») տեսախցիկը ֆիքսել է զինված տղամարդու շարժումը Ուկրաինայի տարածքում սահմանի ուղղությամբ։
Այնուհետև նա հատել է սահմանը՝ անցնելով երկաթուղային կամրջի կենտրոնով և մտել Բելառուսի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գտնվելով Բելառուսի տարածքում՝ ուկրաինացի զինվորականները իրականացրել են տարածքի ֆոտո և տեսանկարահանում, ինչպես նաև ինչ-որ բան փնտրել կամ տեղադրել ձյան մեջ։