- 20/11/2022
Բրիտանիան այլևս չի լինի Ուկրաինային ռազմական աջակցության գլխավոր դերակատարը
Ուշագրավ լուրեր են ստացվում Կիեւից` կապված Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի` երեկ Ուկրաինա այցի հետ:
Ըստ այդմ, գողոցիկ շոուի վերածված այդ այցի տակ իրականում ուրիշ իմաստ կար: «Սունակի կողմից Ուկրաինային ուղղված բոլոր հրապարակային նվերները պարզապես շղարշ են, որը թաքցնում է այցի իրական նպատակը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հորդորել է նախագահի աշխատակազմին վերսկսել Կրեմլի հետ խաղաղ բանակցությունները։ Սունակը ասել է, որ Բրիտանիան այլևս չի կարող լինել Ուկրաինային ռազմական աջակցության գլխավոր դերակատարը, և անհրաժեշտ է իրականացնել «Սալիվանի բանաձևը»,- նշում է աղբյուրը։