• 21/11/2022

Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանի թեման էր

Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանի թեման էր

Նախորդ շաբաթ ՍԻՄ կուսակցության նախագահ, Հայաստանի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար  Հայկ Բաբուխանյանը այցելեց Սեւաստոպոլ քաղաք Սեւաստոպոլի պետական համալսարանի հրավերով: Համալսարանում Հայկ Բաբուխանյանը ունեցավ մի շարք հանդիպումներ ղեկավարության  հետ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանից  ուսանողների ուսումը կազմակերպելու վերաբերյալ: Այդ նպատակով արդեն հունվարից Երեւանում ու մարզերում մեկնարկելու են նախապատրաստական դասնթացներ:

Համալսարանի  մեծ` շուրջ 400 տեղանոց դահլիճում, դասախոսական կազմի եւ ուսանողության մասնակցությամբ ցուցադրվեց  «Ուխտագնացություն դեպի Ղրիմ» (հեղինակներ` Հ. Բաբուխանյան, Ա.Վարդանյան) պատմավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմա-մշակութային ներդրումը Ղրիմի զարգացման մեջ: Ֆիլմի ցուցադրմանը եկել էին  Սեւաստոպոլի, Յալթայի ու Սիմֆերոպոլի հայ համայնքի ներկայացուցիչները: Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեց Ղրիմի Հանրապետության  խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը (Սամվել):

Նույն օրը համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան, որը նվիրված էր Սեւաստոպոլի պետական համալսարանի եւ Հայաստանի կապերի ամրապնդմանը, որտեղ քննարկվեցին մի շարք կրթական ու երիտասարդական ծրագրեր: Քննարկմանը մասնակցում էր համալսարանի ռեկտոր Վ. Նեչայեւը, պրոռեկտորներ, քաղաքապետարանի պաշտոնեաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Հ. Բաբուխանյանը կարեւորեց երկկողմանի  կրթական ու մշակությանին կապերի զարգացումը, համատեղ երիտասարդական միջոցառումների կազմակերպումը: Նա առաջարկեց  եկող տարի  Հայաստանում անցկացնել Սեւաստոպոլի  օրեր, որոնց ընթացքում մեկ օր տրամադրել համալսարանի ներկայացմանը:

.

սեփ.լրատվ