- 21/11/2022
Զելենսկին մանիպուլացնում է Վաշինգտոնին և ստիպում ԱՄՆ-ի ազգային շահերի դեմ ընդունել որոշումներ. The Washington Post
Վլադիմիր Զելենսկին մանիպուլացնում է Վաշինգտոնին և ստիպում ԱՄՆ-ին` ընդունել որոշումներ, որոնք հակասում են ամերիկյան ազգային շահերին: Այս մասին գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը։
«Եկեք մտածենք Վաշինգտոնի և Կիևի միջև նուրբ հարաբերությունների մասին: Զելենսկին <…> ստիպում է գերտերության հովանավորին անել այնպիսի բաներ, որոնք կարող են չբխել Միացյալ Նահանգների շահերից»:
Նրա կարծիքով՝ Ջո Բայդենի վարչակազմը հավասարակշռում է Ուկրաինային ռազմական աջակցության և «խուսափելու այն ամենից, ինչը կարող է ուղղակի հակամարտություն հրահրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»։