- 23/11/2022
Ակտիվ փուլում է Էրդողանի եւ Ասադի հանդիպման կազմակերպման գործընթացը
Թուրքիայի իշխող կուսակցությունը կարգադրել է իր անդամներին հեռացնել Բաշար Ասադի դեմ ուղղված նյութերը սոցիալական բոլոր ցանցերից եւ այլ գրառումներից: Նաեւ, որ Ասադի հետ կապված որեւէ բացասական հայտարարությամբ հանդես չգան:
Ըստ այդ լուրերի, ակտիվ նախապատրաստական փուլում է Էրդողանի եւ Ասադի հանդիպման կազմակերպման գործընթացը` ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:
Եվս մեկ անգամ հաստատվում է` քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ կամ հավերժ թշնամիներ, կան միայն շահեր: