• 23/11/2022

Զելենսկին դուրս է գալիս ԱՄՆ-ի վերահսկողությունից

Զելենսկին դուրս է գալիս ԱՄՆ-ի վերահսկողությունից

Լեհաստանում ուկրաինական հրթիռների անկման հետ կապված միջադեպը ցույց տվեց, որ Ուկրաինայի իշխանությունները չեն հասկանում խաղի լրջությունը, որի մեջ ներքաշում են Եվրոպայի երկրներին։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը համոզված է, որ ամերիկացիները վախենում են Զելենսկու` աստիճանաբար վերահսկողությունից դուրս գալուց։

«Զելենսկիին համաշխարհային հերոսի կերպար տալը պտուղներ է տվել։ Կիևը որոշել է, որ ինքն ինքնուրույն դեր է խաղում և կարող է որոշել հակամարտության ուղղությունը»,- ասել է Վասիլևը։