• 23/11/2022

ՀԱՊԿ-ի համար երեւանյան գագաթաժողովը ճակատագրական է

ՀԱՊԿ-ի համար երեւանյան գագաթաժողովը ճակատագրական է

Եվ այս­պես, այ­սօր կա­յա­նա­լու է ՀԱՊԿ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի եր­կար սպաս­ված հան­դի­պու­մը: Սպաս­ված, հաշ­վի առ­նե­լով, որ այս հան­դիպ­մա­նը, են­թադ­րա­բար, պետք է վեր­ջա­պես ո­րո­շում կա­յաց­վի՝ կապ­ված հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կի հետ:

Ա­ԼԻ­Ե­ՎԻ «ԲԱ­ՐԵ­ԿԱՄ­ՆԵ­ՐԸ»

Նա­խօ­րե­ին Ա­լի­ե­ւը նման ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ. «Մենք այս կազ­մա­կեր­պու­թյան (ՀԱՊԿ) ան­դամ չենք: Հա­յաս­տանն ան­դամ է, եւ այդ կազ­մա­կեր­պու­թյան մի­ջո­ցով նա ան­հիմն պա­հանջ­ներ էր ու­զում ներ­կա­յաց­նել Ադր­բե­ջա­նի դեմ՝ ըստ է­ու­թյան՝ ցան­կա­նա­լով այդ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ երկր­նե­րին մի­մյանց դեմ հա­նել: Կազ­մա­կեր­պու­թյան մյուս ան­դամ­նե­րը չեն տրվել սադ­րան­քին: Իսկ ո­մանք ի­րենց ե­լույթ­նե­րում Հա­յաս­տա­նին այն­պի­սի դրու­թյան մեջ են դնում, որ այ­սօր էլ Հա­յաս­տա­նում չեն կա­րո­ղա­նում մո­ռա­նալ սա: Մենք այս կազ­մա­կեր­պու­թյու­նում ա­վե­լի շատ ըն­կեր­ներ ու­նենք, քան Հա­յաս­տա­նը»:

Թե ինչ խա­ղե­րի մեջ էր Նի­կո­լը ՀԱՊԿ-ի ուղ­ղու­թյամբ սեպտեմ­բե­րին, ա­ռանց Ա­լի­ե­ւի էլ ի սկզբա­նե էր հաս­կա­նա­լի: Սա­կայն տվյալ դեպ­քում է­ա­կա­նը դա չէ. սեպ­տեմ­բե­րից հե­տո շատ բան է փոխ­վել: Այ­սինքն, ե­թե այն ժա­մա­նակ­վա ադր­բե­ջա­նա­կան հար­ձակ­ման ֆո­նին Նի­կո­լը հայ­տա­րա­րում էր՝ գնում եմ ստո­րագ­րեմ, եւ վերջ, ու ի­րոք վա­զում էր ա­մե­րի­կա­ցի­նե­րի կազ­մա­կեր­պած՝ Ա­լի­ե­ւի հետ հան­դի­պում­նե­րի, ա­պա «Վալ­դայ» ա­կում­բում Պու­տի­նի հայտ­նի ե­լույ­թից հե­տո գո­նե հրա­պա­րա­կավ դար­ձել է ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րի ջերմ պաշտ­պա­նը, ու դեռ մի բան էլ հա­յաս­տա­նյան ընդ­դի­մա­դիր­նե­րին է «կծում», թե ին­չու կար­ծիք չեք հայտ­նում: Ըստ այդմ, նրա մոտ նկա­տե­լի ե­րան­գա­յին փո­փո­խու­թյուն­ներ կան նա­եւ ՀԱՊԿ-ի հետ կապ­ված, թե­եւ այս ուղ­ղու­թյամբ փոր­ձում է դեռ շատ աչ­քի չընկ­նել: Այ­սինքն, Ա­լի­ե­ւի ա­սած «ան­հիմն պա­հանջ­նե­րի» փու­լը ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րի է են­թարկ­վել, թե­եւ ա­մեն պա­հի Նի­կո­լը կա­րող է նո­րից այդ դաշ­տում հայտն­վել:

Այ­սինքն, այս պա­հին Ա­լի­ե­ւի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րու­թյու­նը հե­տաքր­քիր է այլ տե­սան­կյու­նից, թե ին­քը ՀԱՊԿ-ում ա­վե­լի շատ բա­րե­կամ­ներ ու­նի, քան Նի­կո­լը: Ի­հար­կե, այդ­պես էլ կա. Կենտ­րո­նա­կան Ա­սի­ան ներ­կա­յաց­նող ՀԱՊԿ ան­դամ­նե­րի հետ Բաք­վի կա­պե­րը, հաշ­վի առ­նե­լով նա­եւ ըն­թա­ցիկ զար­գա­ցում­նե­րը, ոչ թե բա­րե­կա­մա­կան, այլ ռազ­մա­վա­րա­կան են: Լու­կա­շեն­կո­յին կա­րե­լի է հա­մա­րել ա­լի­եւ­նե­րի տան ան­դա­մը: Պու­տի­նի հետ եւս, ո­չինչ, կա­պե­րը վատ չեն: Իսկ Նի­կո­լի մա­սին կա­րե­լի է ա­սել, որ իր ա­րած-չա­րա­ծի ար­դյուն­քում ՀԱՊԿ ան­դամ­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում Ա­լի­ե­ւի ճիշտ հա­կա­պատ­կերն է:

Սա­կայն այս ա­մե­նին պետք է մեկ այլ կող­մից մո­տե­նալ. իսկ ին­չո՞ւ հան­կարծ Ա­լի­ե­ւը ո­րո­շեց հա­մե­մա­տել իր եւ Նի­կո­լի հա­րա­բե­րու­թյու­ննե­րը ՀԱՊԿ ան­դամ­նե­րի հետ: Ի՞նչ է, փոր­ձում է ցույց տալ, որ թե­եւ ՀԱՊԿ-ը կա­րող է այս նիս­տում կոնկ­րետ ո­րո­շում կա­յաց­նել, սա­կայն այն­տեղ իր բա­րե­կա­մու­թյունն է եւ մտա­հոգ­վե­լու ա­ռիթ չկա՞: Բայց հենց դա է, որ մատ­նում է Ա­լի­ե­ւին. ե­թե ակ­նար­կում է, որ վտ­անգ չի տես­նում, ու­րեմն գո­նե մտա­ծել է, որ կա­րող է վտանգ լի­նել: Այ­սինքն, ՀԱՊԿ-ում բա­րե­կամ­ներ ու­նի, թե՝ ոչ, նրանց թի­վը շատ է, թե՝ ոչ, իսկ Նի­կո­լի պա­րա­գա­յում, որ բո­լո­րին այն­տեղ «զզվեց­րել» է, դա մե­դա­լի մի ե­րեսն է: Մյուս՝ հիմ­նա­կան ե­րեսն այն է, թե մեր տա­րա­ծաշր­ջա­նից ՀԱՊԿ-ը, թե­եւ ա­վե­լի տե­ղին կլի­ներ ա­սել՝ Ռու­սաս­տա­նը եւ, որ­պես նրա հետ ընդ­հա­նուր պե­տու­թյան ան­դամ՝ Բե­լա­ռուսն ի՞նչ շա­հեր կամ խնդիր­ներ ու­նեն: Ըստ այդմ՝ ո՞րն է այդ հար­ցում նրանց ակն­կա­լիքն Ա­լի­ե­ւից ու Նի­կո­լից, եւ վեր­ջին­ներս այդ հա­մա­տեքս­տում ի՞նչ դիրք են զբա­ղեց­րել: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ երբ այդ մա­կար­դակ­նե­րում խոս­քը գնում է պե­տա­կան շա­հե­րի մա­սին, բա­րե­կամ լի­նել-չլի­նելը մղվում է երկ­րորդ պլան:

Իսկ Ա­լի­ե­ւը, չմո­ռա­նանք, վեր­ջին ժա­մա­նակ­ներս այն­պի­սի կուրս է վերց­րել, որ մաս­նա­վո­րա­պես ՀԱՊԿ-ի այս նիս­տի հար­ցով կա­րող է մտա­հո­գու­թյուն­ներ ու­նե­նալ:

ԻՆՉ Է ՍՊԱՍ­ՎՈՒՄ ՀԱՊԿ ՆԻՍ­ՏՈՒՄ

Ա­լի­ե­ւի այդ կուր­սին դեռ կվե­րա­դառ­նանք: Մինչ այդ, հաս­կա­նանք, թե բա­ցի ըն­թա­ցիկ թե­մա­նե­րից, ի՞նչ այլ հնա­րա­վոր ո­րո­շում­ներ կա­րող են լի­նել ՀԱՊԿ-ի ե­րե­ւա­նյան նիս­տում:

ՀԱՊԿ ղե­կա­վար­նե­րի վեր­ջին նիս­տը (հե­ռա­կա), որն ար­տա­հերթ էր, կա­յա­ցավ հոկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի թե­մա­յով: Ընդ ո­րում, Նի­կո­լը մի տե­ւա­կան ժա­մա­նակ, որ­պես ՀԱՊԿ նա­խա­գա­հող, հա­մա­ռո­րեն այդ նիս­տը չէր հրա­վի­րում, թե­եւ եր­կար ժա­մա­նակ պատ­րաստ էր Հա­յաս­տան ու­ղարկ­ված ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյան կազ­մած ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի զե­կույ­ցը: Եվ մի­այն Մոսկ­վա­յից ե­կած բա­վա­կա­նին ծանր եւ տե­սա­նե­լի մե­սիջ­նե­րի ար­դյուն­քում, երբ Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ հաս­կա­ցավ, թե որ­քան «շատ է սի­րում ռուս­նե­րին», այդ օն­լայն նիս­տը կա­յա­ցավ: Այդ նիս­տում, ինչ­պես այն ժա­մա­նակ տե­ղե­կաց­րեց Նի­կո­լի լրատ­վա­կա­նը. «ՀՀ վար­չա­պե­տը նշել է, որ Գլխա­վոր քար­տու­ղա­րի զե­կույ­ցը մե­ծա­պես ար­տա­հայ­տում է առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ադր­բե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից ՀՀ ինք­նիշ­խան տա­րածք ներ­խուժ­ման փաս­տը եւ դրա կրկնու­թյան վտան­գը, ինչ­պես նա­եւ ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի՝ ել­ման դիր­քեր վե­րա­դառ­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը»: Այ­սինքն նախ, ինչ­քան էլ որ դրա­նից ա­ռաջ, ա­սենք նա­եւ այդ նիս­տից հե­տո հա­յաս­տա­նյան իշ­խա­նա­կան շրջա­նակ­ներն աղմ­կում է­ին, թե ՀԱՊԿ-ը բան չի ա­րել, մեկ է, Նի­կո­լը դրա­նով ար­դեն ֆիք­սել է, որ կազ­մա­կեր­պու­թյան ա­ռա­քե­լու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն ու դրա ար­դյուն­քում կազմ­ված զե­կույցն ընդ­հա­նուր առ­մամբ «մե­ծա­պես ար­տա­հայ­տում է առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը», այն է՝ Հա­յաս­տա­նի օգ­տին է:

Սա­կայն այդ փաս­տա­թուղ­թը դեռ պետք է հաս­տա­տեր ՀԱՊԿ խոր­հուր­դը՝ ան­դամ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Իսկ մինչ այդ, ըստ Նի­կո­լի լրատ­վա­կա­նի նույն հա­ղոր­դագ­րու­թյան. « Նիս­տի ար­դյունք­նե­րով ՀԱՊԿ երկր­նե­րի ԱԳ նա­խա­րար­նե­րին տրվել է ո­րոշ­ման նա­խա­գիծ հա­մա­ձայ­նեց­նե­լու հանձ­նա­րա­րա­կան»: Այս­պի­սով, են­թադ­րա­բար, հենց այդ հա­մա­ձայ­նեց­ված տար­բե­րակն էլ պետք է դրվի այ­սօր­վա նիս­տի հաս­տատ­մա­նը: Թե կոնկ­րետ ի՞նչ են հա­մա­ձայ­նեց­րել կամ ար­դյոք ինչ-որ բան հա­մա­ձայ­նեց­րե՞լ են, ո­րե­ւէ տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք չկա: Ի­հար­կե, են­թադ­րե­լի է, որ Ա­լի­ե­ւի լոբ­բին այս ուղ­ղու­թյամբ աշ­խա­տել է՝ փոր­ձե­լով այդ հար­ցում ազ­դել «բա­րե­կամ­նե­րի» քայ­լե­րի վրա: Սա­կայն, օ­րի­նակ, այս փաս­տը չմո­ռա­նանք. ի վեր­ջո, ան­գամ Նի­կոլի հա­վա­նու­թյուն ստա­ցած հի­շա­տակ­ված զե­կույ­ցը պատ­րաս­տել է Գլխա­վոր քար­տու­ղար Զա­ա­սը՝ Լու­կա­շեն­կո­յի ներ­կա­յա­ցու­ցի­չը: Այ­սինքն, Բատ­կա­յի՝ Ա­լի­ե­ւի «տան ան­դա­մը» լի­նե­լու կար­գա­վի­ճակն այս դեպ­քում մի­գու­ցե դեր խա­ղա­ցել է, սա­կայն է­լի Ա­լի­ե­ւը նման տես­քով ո­րո­շու­մից պետք է որ մտա­հոգ­վի:

Մյուս կող­մից, չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի թե­ման ինչ­քան էլ որ կազ­մա­կեր­պու­թյան ներ­սում շա­հե­րի բա­խում է ա­ռա­ջաց­նում, մեկ է՝ լուրջ փոր­ձա­քար է ընդ­հուպ՝ ՀԱՊԿ-ի լի­նել-չլի­նե­լու հար­ցով: Այ­սինքն, ե­թե Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ ներ­խու­ժե­լու փաս­տը ֆիքս­վել է հա­տուկ պատ­վի­րա­կու­թյան կող­մից, եւ այդ հար­ցում ո­րո­շում չլի­նի, ա­պա դա բա­ռա­ցի­ո­րեն ոչն­չաց­նում է այն գլխա­վոր սկզբուն­քը՝ կո­լեկ­տիվ պաշտ­պա­նու­թյու­նը, ո­րի վրա կա­ռուց­ված է ՀԱՊԿ-ը: Ընդ ո­րում, ան­ցած օն­լայն նիս­տում Պու­տի­նի ե­լույ­թը հենց այդ նեղ սահ­մա­նագ­ծով է անց­նում. մի կող­մում փաստն է, որ ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի հետ կան բա­զում հին կա­պեր, մյուս կող­մում էլ, որ, ի վեր­ջո, խոս­քը ոչ թե մի­այն Հա­յաս­տա­նի, այլ՝ ՀԱՊԿ սահ­մա­նի մա­սին է, այն է՝ ՀԱՊԿ հե­ղի­նա­կու­թյան: Ա­ռա­ջարկն այն էր, որ լու­ծու­մը պետք է լի­նի քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով:

Սա­կայն դա Ա­լի­ե­ւը կա­րող էր նա­եւ որ­պես ազ­դակ ըն­կա­լել. պետք է գնալ բա­նակ­ցե­լու, քա­նի որ հա­կա­ռակ կող­մում ՀԱՊԿ հե­ղի­նա­կու­թյա­նը հասց­ված հար­վածն է, եւ այս դեպ­քում բա­րե­կամ­նե­րը կա­րող է եւ չօգ­նեն: Կամ, ե­թե գնան Ա­լի­ե­ւին «ատամ­նե­րով պաշտ­պա­նե­լու», ա­պա դա գործ­նա­կա­նում դառ­նում է ՀԱՊԿ-ի փլու­զում: Մոսկ­վա­յին, մի­գու­ցե, դա նա­եւ ձեռն­տու լի­նի. վեր­ջին հաշ­վով ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը, որ­պես մե­խա­նիզմ, ոչն­չով չի օգ­նում, եւ նույ­նիսկ կան ՀԱՊԿ ան­դամ­ներ, ո­րոնք այդ հար­ցով ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան կուր­սի մեջ են: Այ­սինքն, պե՞տք է նրան ՀԱՊԿ, ո­րին, ի դեպ, դեմ են ար­տա­հայտ­վում նա­եւ ռու­սա­կան մի շարք ազ­գա­յին քա­ղա­քա­գի­տա­կան ու քա­ղա­քա­կան ու­ժեր: Բայց դրա­նով հան­դերձ, այս պա­հին ՀԱՊԿ-ի փլու­զու­մը ռուս­նե­րի հա­մար քա­ղա­քա­կան հար­ված է, ո­րը դրա մե­ղա­վոր­նե­րը կա­րող է եւ չմար­սեն:

Կարճ ա­սած, ա­ռա­վել քան նուրբ ի­րա­վի­ճակ է, ո­րը տա­նում է այն մտքին, որ ե­րե­ւա­նյան նիս­տը կա­րող է մին­չեւ իսկ ՀԱՊԿ-ը տա­նել փլուզ­ման ուղ­ղու­թյամբ կամ հա­կա­ռա­կը՝ այն վե­րա­ծել ի­րա­կան դա­շին­քի: Կախ­ված, հաս­կա­նա­լի է, ան­դամ­նե­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րից՝ դա­շին­քի ան­կյու­նա­քա­րա­յին սկզբուն­քը՝ փո­խա­դարձ պաշտ­պա­նու­թյան մե­խա­նիզ­մը պե՞տք է մի­ան­շա­նակ գոր­ծի, ան­կախ նրա­նից, թե ով է դրա դեմ ոտնձ­գու­թյուն կա­տա­րո­ղը՝ ան­դամ երկր­նե­րի բա­րե­կա՞մը, թե՝ հա­կա­ռա­կոր­դը: Եվ, ի­հար­կե, մինչ այս նիս­տի կա­յա­նա­լը այդ բո­լոր հար­ցե­րը պետք է որ քննարկ­ված լի­նեն, այդ թվում՝ ան­դամ երկր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի կող­մից՝ «ո­րոշ­ման նա­խա­գիծ հա­մա­ձայ­նեց­նե­լու հանձ­նա­րա­րա­կան» պատ­րաս­տե­լու փու­լում: Եվ չբա­ցա­ռենք, որ հենց այդ քննար­կում­ներն էլ Ա­լի­ե­ւին մտա­հո­գե­լու ա­ռիթ տվել են: Կամ մի­գու­ցե չա­փա­զանց վստա՞հ է, որ իր «բա­րե­կամ­նե­րը» կգնան մին­չեւ վերջ՝ ընդ­հուպ ՀԱՊԿ-ին՝ տա­պա­լե­լու ճա­նա­պար­հով: Մի խոս­քով, սպա­սենք նիս­տի ար­դյունք­նե­րին:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ