Ալիեւը չի գնա Մոսկվայի հետ «կարմիր գծերը» խզելու փորձի

Ալիեւը չի գնա Մոսկվայի հետ «կարմիր գծերը» խզելու փորձի

Սա­կայն չմո­ռա­նանք (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=242031&l=am), որ Ա­լի­ե­ւի հա­մար ներ­կա­յիս հիմ­նա­կան խնդիրը ոչ թե այն է, թե ինչ «բա­րե­կա­մա­կան կա­պեր» կան ՀԱՊԿ ա­ռան­ձին ան­դամ­նե­րի հետ, այլ թե ինչ հա­րա­բե­րու­թյու­ններ են ՀԱՊԿ գլխա­վոր ան­դա­մի՝ Ռու­սաս­տա­նի հետ: Այս ա­ռու­մով, Հեյ­դա­րո­վի­չը  թե­րեւս պարզ հաս­կա­նում է, որ Մոսկ­վան Հա­յաս­տա­նի հար­ցով ո­րո­շումն ինչ-որ տեղ վե­րա­ծել է Ադր­բե­ջա­նի գլխին կախ­ված սրի, ո­րը կամ կգոր­ծադ­րի, կամ՝ ոչ, եւ դա կախ­ված է բա­ցա­ռա­պես Բաք­վի քայ­լե­րից: Ընդ ո­րում, ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ Ռու­սաս­տա­նի ուղ­ղու­թյամբ քայ­լե­րից, եւ ոչ մի­այն Ռու­սաս­տա­նի:

Փաստն այն է, որ Ա­լի­ե­ւի մոտ գնա­լով սրվում են կնոջ ազ­գու­տա­կի հետ ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նկրտում­նե­րը: Բա­նը հա­սավ ընդ­հուպ՝ Իս­րա­յե­լում դես­պա­նա­տուն բա­ցե­լուն, ո­րից Ա­լի­ե­ւը մինչ այս խու­սա­փում էր, հաս­կա­նա­լով, որ դա ու­ղիղ թշնա­մու­թյուն է Ի­րա­նի, ա­սենք նա­եւ ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի հետ:

Մյուս կող­մից, վեր­ջին ժա­մա­նակ­ներս Ա­լի­ե­ւը սկսել է նույն ջեր­մու­թյամբ ըն­դա­ռաջ գնալ ԱՄՆ-ին եւ ՆԱ­ՏՕ-ին: Օ­րեր ա­ռաջ ԱՄՆ-ն ուղ­ղա­կի հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջա­նի հետ է՝ ընդ­դեմ Ի­րա­նի: Նախ­օ­րե­ին Ադր­բե­ջա­նի բա­նա­կի գլխա­վոր շտա­բի պե­տը Եվ­րո­պա­յում հան­դիպեց ՆԱ­ՏՕ-ի դաշ­նա­կից ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կա­լի հետ, ու մի­ա­ժա­մա­նակ Բաք­վում սկսվե­ցին «ՆԱ­ՏՕ-ի օ­րեր» կոչ­ված մի­ջո­ցա­ռու­մը, եւ այս­պես շա­րու­նակ: Իսկ սրանք ար­դեն ըն­դա­մե­նն Ի­րա­նի դեմ քայ­լեր չեն, այլ ա­ռա­ջին հեր­թին՝ ընդ­դեմ ռուս­նե­րի:

Նման ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, Մոսկ­վան ու­նի Ա­լի­ե­ւի վրա ազ­դե­լու այլ մի­ջոց­ներ, եւ դրան­ցից մեկն էլ կա­րող է լի­նել ՀԱՊԿ-ի գոր­ծո­նը: Այն է՝ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ո­րո­շու­մը: Հաս­կա­նա­լի է, այս­տեղ կա նա­եւ այն հար­ցը, թե ար­դյոք Ա­լի­ե­ւը որ­քա­նո՞վ է խրվել ա­մե­րի­կա-իսրա­յե­լյան ուղ­ղու­թյուն: Ըստ այդմ, որ­քա­նո՞վ է վտան­գա­վոր հա­մա­րում Մոսկ­վա­յի սպառ­նա­լիք­նե­րը: Նա­եւ, որ­քա­նո՞վ է Ա­լի­ե­ւը վստահ, որ այդ սպառ­նա­լիք­նե­րը ռե­ալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի չեն վե­րած­վի: Հաշ­վի առ­նե­լով, որ նման գոր­ծո­ղու­թյու­ննե­րը կա­րող են լի­նել նա­եւ Ի­րա­նի մի­ջո­ցով: Կա­րող են լի­նել Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ռու­սա­կան ու­ժե­րի ա­վե­լաց­ման տես­քով, ե­թե Մոսկ­վան ա­ռաջ տա­նի ՀԱՊԿ մի բա­նա­ձեւ, ո­րը ֆիք­սի, որ հա­յաս­տա­նյան սահ­մա­նա­յին ո­րոշ հատ­ված­ներ օ­կու­պաց­ված են: Ընդ ո­րում, այդ ի­րա­վի­ճա­կում ինչ կա­նի ՀԱՊԿ-ը, երկ­րորդ հարց է, հաշ­վի առ­նե­լով, որ նման փաս­տի հաս­տատ­ման դեպ­քում Մոսկ­վան կա­րող է մի­աց­նել Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան հայ-ռու­սա­կան մե­խա­նիզմ­նե­րը եւս, ո­րոնք գոր­ծում են ՀԱՊԿ-ից լի­ո­վին ան­ջատ:

Ա­հա այս ֆո­նին, թե­րեւս պա­տա­հա­կան չէր նա­խօ­րե­ին Ի­րա­նից ե­կած ազ­դա­կը: Այս­պես, Ի­րա­նի ա­ռաջ­նորդ Ա­յա­թոլ­լահ Սե­յեդ Ա­լի Խա­մե­նե­ի­ի մի­ջազ­գա­յին հար­ցե­րով ա­վագ խորհր­դա­կան Ա­լի Աք­բար Վե­լա­յա­թին հայ­տա­րա­րեց, որ Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը չի ծրագ­րել հար­ձակ­վել Ադր­բե­ջա­նի վրա: Իսկ ա­հա Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան խոս­նա­կը հայտ­նեց, որ «դրա­կան ազ­դակ­ներ» է ստա­ցել Ադր­բե­ջա­նից:

Սա կա­րող է իր տրա­մա­բա­նու­թյունն ու­նե­նալ: Ան­կախ նրա­նից, թե Իս­րա­յե­լը կամ ԱՄՆ-ն ին­չեր են խոս­տա­նում Բաք­վին, Ա­լի­ե­ւը, թե­րեւս, հաս­կա­նում է, որ մի­ակ ռե­ալ ու­ժը, ո­րից կա­րող է օգ­նու­թյուն սպա­սել, Թուր­քի­ան է: Իսկ ա­հա Թուր­քի­ան այս օ­րե­րին թեժ բա­խում­նե­րի մեջ է մտել քրդե­րի հետ, ընդ ո­րում, Ի­րա­նի հետ մի­ա­սին: Ա­վե­լին, նա­խօ­րե­ին տա­րած­վե­ցին նա­եւ խո­սակ­ցու­թյու­ններ, որ թուր­քա­կան ա­վի­ա­ցի­ան հար­ված­ներ է հասց­րել նա­եւ ի­րա­քյան Քուր­դիս­տա­նում գտնվող ա­մե­րի­կյան շտաբ­նե­րից մե­կին, ո­րը, են­թադ­րա­բար, հա­մա­կար­գում է քր­դե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, այդ թվում՝ Ի­րա­նի հար­ձա­կում­նե­րի ժա­մա­նակ: Այս թե­մա­յին կար­ծես թե նա­խընտ­րել են ըն­թացք չտալ, քա­նի որ դա կա­րող է այն­պի­սի սկան­դա­լի վե­րած­վել, որ կդառ­նա ՆԱ­ՏՕ-ի տակ դրված վա­ռո­դի տա­կա­ռի: Սա­կայն դրա­նով հան­դերձ, ե­թե թուրք-ամե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­ներն այս աս­տի­ճան սրվել են, իսկ Ան­կար­ա­յի փոքր եղ­բայրն ինչ-որ խա­ղե­րի մեջ է ա­մե­րի­կյան թե­ւի ուղ­ղու­թյամբ, ա­պա ան­գամ դժվար է ա­սել, թե ինչ կա­րող է լի­նել նման «եղբայ­րու­թյան» վեր­ջը: Ընդ ո­րում, ներ­կա­յումս աշ­խարհն այն աս­տի­ճան քա­ո­սա­յին վի­ճա­կում է, որ ան­գամ ա­մե­նա­ան­հա­վա­նա­կան տար­բե­րակ­ներն են դար­ձել հնա­րա­վոր:

Մի խոս­քով, Ա­լի­ե­ւը հե­տա­գա սրա­ցում­նե­րի գնա­լու հար­ցում, ի­րոք, մտա­ծե­լու լուրջ ա­ռիթ­ներ ու­նի, եւ հա­զիվ թե այդ մտո­րում­ներն իր օգ­տին են: Ա­ռա­վել եւս, որ չես էլ ի­մա­նում, թե այ­սօր սրաց­ման դրդող Վա­շինգ­տո­նը վա­ղը-մյուս օրն ինչ կա­նի: Իսկ դա նշա­նա­կում է, որ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյու­ննե­րի հար­ցում առ­կա «կար­միր գծե­րը» Ա­լի­ե­ւը հա­զիվ թե հա­տե­լու փոր­ձեր ա­նի, ինչ­քան էլ որ ՀԱՊԿ-ի ներ­սում «բա­րե­կամ­ներ» ու­նի: Ամեն դեպքում այն, որ նա երեկ հեռախոսազրույց ունեցավ Երեւան մեկնել պատրաստվող Պուտինի հետ, այդ մասին ակնարկող հավելյալ դրվագ է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ