• 23/11/2022

«Խաղաղության համաձայնագիր չի լինի, Զելենսկին չի համաձայնի դրան». ուկրաինական աղբյու

«Խաղաղության համաձայնագիր չի լինի, Զելենսկին չի համաձայնի դրան». ուկրաինական աղբյու

Ուկրաինայում կարծում են, որ Զապորոժեի ԱԷԿ-ը Կիեւի կառավարմանը հանձնելու տարբերակ, այնուամենայնիվ, գոյություն ունի: Ըստ աղբյուրի.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ հիմա շատերն են սկսել քննարկել, որ Ռուսաստանը կարող է հանձնել Էներգոդարը։

Այո, նման տարբերակ կա, եթե սկսվի «Սալիվանի բանաձեւի» հարցով բանակցային գործընթաց, և եթե Զելենսկին կատարի Խերսոնի գործով պայմանավորվածության իր մասը, բայց մինչ այժմ դա տեղի չի ունեցել։

Միևնույն ժամանակ, ռուսական կողմը իմաստ չի տեսնում` ատոմակայանը հանձնել առաջիկա 3-4 ամսում, քանի որ դա կամրապնդի Ուկրաինայի էներգետիկ վիճակը, իսկ սա այժմ Ռուսաստանի Դաշնության հաղթաթուղթն է։
Հանձնելու հավանականությունը 10%-ից ոչ ավելի է, քանի որ Զելենսկին պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ պատրաստ է պայմանավորվածությունների, որը, ըստ մեր աղբյուրների, ճանաչում է Ղրիմն ու Դոնբասը որպես անկախ տարածքներ, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության մաս։

Մեր աղբյուրներից շատերը վստահ են, որ խաղաղության համաձայնագիր չի լինի, Զելենսկին չի համաձայնի դրան, որքան էլ Ռուսաստանի Դաշնությունը փորձի»։