• 23/11/2022

Բրիտանական հետախուզության նախազգուշացումներն իրականացան

Բրիտանական հետախուզության նախազգուշացումներն իրականացան

Եվ այսպես, Ուկրաինայում «խաղից դուրս» են բերվում նաեւ ատոմակայանները: Դրա հետ կապված բրիտանական հետախուզությունն օրերս Կիեւին համապատասխան տեղեկատվություն էր տրամադրել, ինչի մասին տեղեկացնելու առիթ ունեցել ենք` վկայակոչելով ուկրաինական արժանահավատ աղբյուրներից մեկին:

Եվ ահա, պատկերն այսօրհա հերթական զանգվածխային հրթիռակոծությունից հետո հետեւյալն է.

Հարավուկրաինական ԱԷԿ-ի էներգաբլոկները վթարային կարգով անջատվել են:

Ռիվնե ԱԷԿ-ն անցել է արտակարգ իրավիճակների շահագործման ռեժիմի:

Խմելնիցկի ԱԷԿ-ն անջատված է էներգահամակարգից:

Այսինքն, ռուսական հարվածները, բնականաբար, ուղղվել են ոչ թե բուն ատոմակայաններին, այլ դրանց էներգետիկ համակարգերին, որն էլ առաջ է բերել կայանների վթարային անջատում:

Եվ ահա, մեր նույն աղբյուրը հայտնում է.

«Նախագահ Զելենսկու աշխատակազմի մեր աղբյուրը հայտնել է, որ էներգահամակարգը չի կայունանում, և յուրաքանչյուր հաջորդ հրթիռային հարված կարող է ամբողջությամբ անջատել այն՝ հրահրելով Ուկրաինայի ամբողջական անջատումը։

Մինչ այս, նախագահի աշխատակազմը երկու շաբաթվա ընթացքում չորս անգամ բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի/Պենտագոնի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր հրատապ տրամադրելու անհրաժեշտության մասին։ Բայց Արևմուտքն անտեսում է այդ խնդրանքները՝ ստիպելով Զելենսկիին` բանակցել Կրեմլի հետ և իրականացնել «Սալիվան բանաձևը»։ Միգուցե այլ պատճառ էլ կա: Այսինքն, ԱՄՆ-ում ունեն ոչ անհիմն մտավախություններ, որ իրենց ՀՕՊ համակարգերը եւս չեն կարողանա լուծել ռուսական հրթիռային հարվածներից պաշտպանության հարցը: Այդ դեպքում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ մասշտաբային սկանդալ կառաջանա եւ այն ինչպես կազդի ԱՄՆ-ի հեղինակոության վրա: Բացի այդ, նման իրավիճակում ամերիկյան ՀՕՊ համակարգերը պարզապես դուրս կմղվեն համաշխարհային զենքի շուկաներից: Ընդ որում, Կիևում հակաօդային պաշտպանության 6 հաշվարկ կա, որոնցում ներառված են նաև գերմանական IRIS-T-ները, սակայն դրանք չեն փրկում կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումներից։ Այսինքն, դա արդեն իսկ խոսում է ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի որակների իրական մասին:

Արդյունքում, մեր հակաօդային պաշտպանությունը խոցում է հրթիռների միայն 30%-ը: Նախագահի աշխատակազմը շարունակում է բոլորին հակառակը համոզել՝ խուճապ չառաջացնելու համար։ Սակայն փաստը, որ ամբողջ երկրի վրայով թռչող հրթիռներն ի վերջո հարվածում են Կիեւին, առավել եւս` երկրի արեւմտյան շրջանների օբյեկտներին, արդեն իսկ բոլորի համար է վկայություն, որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը չի կարող դիմակայել հրթիռային հարվածներին։ Բացի այդ, երբ արդեն ատոմակայաններն են անջատվում, իսկ ողջ երկիրը հոսանքազրկված է, արդեն իսկ ամեն ինչ ասում է»,- տեղեկացնում է աղբյուրը: