• 24/11/2022

«Սարմատ» հրթիռը ընդունել են սերիական արտադրության

«Սարմատ» հրթիռը ընդունել են սերիական արտադրության

Միջմայրցամաքային «Սարմատ» բալիստիկ հրթիռը սերիական արտադրության է դրվել, այն կապահովի Ռուսաստանի անվտանգությունը առաջիկա 40-50 տարիների ընթացքում: Այս մասին ասել է Մակեևի պետական ​​հրթիռային կենտրոնի գլխավոր տնօրեն, այս հրթիռի մշակող Վլադիմիր Դեգտյարը։

«Հրթիռային համակարգը (Սարմատ-խմբ.) արդեն սերիական արտադրության է դրվել՝ ապահովված անհրաժեշտ նյութերով և արտադրական սարքավորումներով։ Պետական ​​հրթիռային կենտրոնի ղեկավարած ձեռնարկությունների համագործակցությամբ ստեղծված «Սարմատ»-ը առաջիկա 40-50 տարում կամրապնդի զինված ուժերի մարտական ​​ներուժը, հուսալիորեն կապահովի Ռուսաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքներից։ Եվ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում դա մեր հուսալի վահանն է, միջուկային զսպման հիմնական գործոնը և խաղաղության պահպանման երաշխիքը»,- ասել է Դեգտյարը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում, որը կհրապարակվի հինգշաբթի։

«Սարմատը» (РС-28) կփոխարինի աշխարհի ամենածանր ռազմավարական հրթիռին` «Վոեվոդային» (ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման՝ «Սատանա», RS-20V):

«Սարմատը» ի վիճակի կլինի խոցել թիրախները ինչպես Հյուսիսային բևեռով, այնպես էլ Հարավային բևեռով՝ հաղթահարելով հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Ի դեպ, այս ծանր հրթիռները, որպես մարտագլխիկներ, կրելու են «Ավանգարգ» հիպերձայնային հրթիռներ, որոնք լիովին անխոցելի են գոյություն ունեցող եւ հեռանկարային ամեն մի ՀՕՊ համակարգի համար:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…