Իսկ Հայաստանին պե՞տք է ՀԱՊԿ-ի որոշում, թե՝ ոչ

Իսկ Հայաստանին պե՞տք է ՀԱՊԿ-ի որոշում, թե՝ ոչ

Հա­յաս­տա­նում կա­յա­ցած ՀԱՊԿ գա­գա­թա­ժո­ղո­վի ֆո­նին հիմ­նա­կան թե­ման, ո­րի մա­սին խոս­վում էր մեր տե­ղի քննար­կում­նե­րում, այն էր, թե կազ­մա­կեր­պու­թյունն ի՞նչ ո­րո­շում կկա­յաց­նի՝ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի դի­մու­մի հետ կապ­ված: Դա, հաս­կա­նա­լի է, իր տրա­մա­բա­նու­թյունն ու­ներ, այդ թվում, կապ­ված խնդրի հետ, թե ՀԱՊԿ-ը որ­քա­նո՞վ է կեն­սու­նակ կո­լեկ­տիվ պաշտ­պա­նու­թյան ռե­ալ ի­րա­վի­ճակ­նե­րում:

Ի՞ՆՉ Է, ՆԻ­ԿՈ­ԼԸ ԳԻ­ՇԵՐ-ՑԵ­ՐԵԿ ՀԱՊԿ-Ի Ա­ՊԱ­ԳԱ­ՅԻ ՀԱՐ­ՑՈ՞Վ Է ՏԱ­ՊԱԿ­ՎՈՒՄ

Սա­կայն դեռ սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի օ­րե­րից քա­նիցս ա­ռաջ ենք քա­շել մեկ այլ հար­ցադ­րում: Բա­խում­նե­րից հաշ­ված ժա­մեր անց ՀԱՊԿ-ին հղված այդ դի­մու­մը, թե՝ օգ­նու­թյան հա­սեք, ո­րի վրա, հի­շեց­նենք, մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­րեւմ­տա­մոլ­նե­րը մի ամ­բող­ջա­կան շո­ու սար­քե­ցին, ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նին պե՞տք էր: Ա­ռա­վել եւս, այս հարցն իր ամ­բողջ տրա­մա­բա­նու­թյու­նը ստա­ցավ մեկ օր անց, երբ բա­խում­նե­րը կանգ­նե­ցին: Ընդ ո­րում, որ­քան էլ մեր սո­րո­սա­ծին­նե­րը քա­րո­զե­ցին, թե կանգ­նեց­նողն ա­մե­րի­կա­ցի­ներն է­ին եւ այդ ֆո­նին քիչ էր մնում Փե­լո­սի­ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հե­րոս սար­քե­ին, մեկ է, նրան­ցից բա­ցի բո­լորն էլ ըն­թաց­քում խոս­տո­վա­նե­ցին, որ կանգ­նեց­նո­ղը ռուս­ներն է­ին: Այ­սինքն, ե­թե ա­ռանց զենք ու զոր­քի ռուս­նե­րը կռի­վը կանգ­նեց­րին, էլ ո՞րն էր ՀԱՊԿ-ից օգ­նու­թյուն բե­րե­լու նպա­տա­կը, ե­թե ոչ կազ­մա­կեր­պու­թյան ոտ­քե­րի տակ «սա­պոն դնե­լը», թե, տե­սեք, չե­կան: Ընդ ո­րում, նա­եւ ՀԱՊԿ-ի այս նիս­տում Նի­կո­լը փոր­ձում էր հան­գա­մա­նո­րեն հիմ­նա­վո­րել, որ դա ագ­րե­սի­ա էր, ՀԱՊԿ-ը պետք է ար­ձա­գան­քեր, սա­կայն մեկ է­ա­կան «վրի­պակ» մինչ այս պա­հին էլ մեր իշ­խա­նա­կան թե­ւի մոտ կա. ե­թե դա հա­մա­րում են Հա­յաս­տա­նի վրա հար­ձա­կում, նա­եւ, որ դրա վտան­գը մնում է, ա­պա չէ՞ որ Հա­յաս­տա­նի օ­րենսդ­րու­թյու­նը նման դեպ­քե­րի հա­մար նա­խա­տե­սում է, որ այդ փաս­տը նախ պետք է ֆիք­սել երկ­րում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լով, ո­րը պետք է հաս­տա­տի կամ մեր­ժի ԱԺ-ն: Եվ դա ֆիք­սե­լուց հե­տո մի­այն պետք է լի­ներ դրսից օգ­նու­թյուն ստա­նա­լու դի­մու­մը: Իսկ ե­թե այդ ար­տա­կարգ դրու­թյու­նը չկա, եւ դի­մում են դրսի օգ­նու­թյա­նը, ա­պա դա ա­մե­նա­ա­ռանց­քա­յին հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն է՝ ՀԱՊԿ-ի ոտ­քե­րի տակ «սա­պոն դնե­լու» տես­լա­կա­նի հետ կապ­ված:

Լավ, սա ե­ղել է սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին: Հի­մա նո­յեմ­բե­րի վեր­ջերն է: Գու­մա­րած, այս մոտ եր­կու­սու­կես ամս­վա ըն­թաց­քում հսկա­յա­կան տե­ղա­շար­ժեր կան ինչ­պես գլո­բալ աս­պա­րե­զում, այն­պես էլ՝ հայ­-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված: Այ­սինքն, հաս­կա­նալ է պետք՝ ար­դյոք այս պա­հին ՀԱՊԿ-ի այդ ո­րո­շու­մը Հա­յաս­տա­նի հա­մար ի՞նչ ի­մաստ ու­նի: Ե­թե կա­րե­ւոր է, ա­պա՝ ին­չո՞վ: Ե­թե ա­նի­մաստ է կամ, մի­գու­ցե, նա­եւ վնա­սա­կար, ա­պա ո՞րն է նման հա­մա­ռու­թյամբ այդ ո­րոշ­ման հե­տե­ւից ընկ­նե­լու ի­մաս­տը:

Նի­կո­լի մեկ մտքի հետ, ի­հար­կե, պետք է հա­մա­ձայն­ել: Այն է. ան­կախ ա­մեն ին­չից, ՀԱՊԿ-ը պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ է, եւ ե­թե կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րից մե­կի օգ­նու­թյան կոչն ան­տես­վում է, ինչ է թե կազ­մա­կեր­պու­թյան ո­րոշ այլ ան­դամ­ներ ագ­րե­սո­րից շա­հեր ու­նեն, ա­պա դա բուն կազ­մա­կեր­պու­թյան լի­նել-չլի­նե­լու ի­մաստն է կաս­կա­ծի տակ դնում: Սա­կայն սա ա­մեն­ե­ւին էլ մի­այն մեզ վե­րա­բե­րող դրվագ չէ: Նախ, ան­ցած տա­րի Բե­լա­ռու­սում ե­ղան լուրջ ցնցում­ներ, եւ այդ դեպ­քում եւս ՀԱՊԿ-ը չգոր­ծեց որ­պես դա­շինք: Այս փետր­վա­րից Ռու­սաս­տա­նը պա­տե­րազ­մի մեջ է ոչ թե մի­այն Ուկ­րա­ի­նա­յի, այլ գործ­նա­կա­նում ողջ ՆԱ­ՏՕ-ի հետ: Ընդ ո­րում, այս դեպ­քում ՆԱ­ՏՕ-ն հիմ­նա­կա­նում գոր­ծում է, որ­պես մի­աս­նա­կան դա­շինք, իսկ ա­հա ՀԱՊԿ-ը նո­րից իր դիր­քե­րում չէ: Ու նույ­նը հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան դեպ­քում: Իսկ ա­հա Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յում ՀԱՊԿ եր­կու ան­դամ­ներն ի­րար դեմ դուրս ե­կան: Ու մի­այն Ղա­զախս­տա­նի դեպ­քում էր, որ ՀԱՊԿ-ն ի­րեն դրսե­ւո­րեց, որ­պես ա­րագ ար­ձա­գան­քի ըն­դու­նակ կա­ռույց, սա­կայն այս դեպ­քում էլ Ղա­զախս­տանն է 180 աս­տի­ճա­նով հա­կա­ռակ պա­տաս­խա­նը տա­լիս ՀԱՊԿ մյուս ան­դամ­նե­րին:

Այ­սինքն, ակն­հայտ է, որ Դա­շին­քի ներ­սում խնդիր­նե­րի պա­կաս չկան, ու այս­տեղ ա­ռաջ է գա­լիս հարց, թե պետք է գնալ կազ­մա­կեր­պու­թյան լու­ծար­մա՞ն, թե՝ այդ խնդիր­նե­րը կար­գա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ: Այս տե­սան­կյու­նից, ի­հար­կե, ե­րե­ւա­նյան նիստն ար­տա­կարգ մեծ նշա­նա­կու­թյուն ու­ներ, եւ, դա­տե­լով վերջ­նար­դյուն­քից, կա­րե­լի է մտա­ծել, որ նա­խա­պատ­վու­թյու­նը տրվում է խնդիր­նե­րը կար­գա­վո­րե­լու տար­բե­րա­կին:

Բայց ա­սել, որ Նի­կո­լը հա­տուկ էր հայ-ադրբե­ջա­նա­կան թե­ման այդ կտրված­քով ա­ռաջ տա­նում, որ ՀԱՊԿ-ը մտա­ծեր ինք­նա­կար­գա­վոր­ման մե­խա­նիզմ­նե­րի մա­սին, այն է, որ Նի­կո­լը գի­շեր-ցե­րեկ ՀԱՊԿ-ի ճա­կա­տագ­րի դար­դով է տա­պակ­վում, մի­ամ­տու­թյուն կլի­ներ, ա­վե­լին՝ զա­վեշտ:

ՆԻ­ԿՈԼ ՎՈ­ՎԱ­ԵՎԻ­ՉԸ ՀԱ­ՄԱ­ՁԱ՞ՅՆ ԷՐ ԼՈՒ­ԿԱ­ՇԵՆ­ԿՈ­ՅԻ ՀԵՏ

Լավ, բա այդ դեպ­քում Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ո­րո­շու­մից ու­րիշ ի՞նչ ակն­կա­լիք կա­րող է ու­նե­նալ, որ հա­մա­ռո­րեն ա­ռաջ է մղում: Ա­սենք, այս պա­հին ՀԱՊԿ-ը պաշ­տո­նա­պես Ադր­բե­ջա­նին հռչա­կեց, որ­պես ագ­րե­սոր՝ պա­հան­ջե­լով զոր­քե­րը հետ քա­շել, դա պրակ­տիկ տե­սան­կյու­նից մեզ ո­րե­ւէ բան տա­լի՞ս է: Հաշ­վի առ­նե­լով, որ, խո­շոր հաշ­վով, ու­նենք նման ի­րա­վի­ճակ: Ռու­սաս­տանն այլ ուղ­ղու­թյամբ ծանր պա­տե­րազ­մի մեջ է: Հա­ջոր­դը, դա­տե­լով ի­րո­ղու­թյուն­նե­րից, նա­եւ գա­գա­թա­ժո­ղո­վում Լու­կա­շեն­կո­յի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, Բե­լա­ռու­սը եւս կա­րող է մտնել բա­խում­նե­րի մեջ: Բնա­կա­նա­բար, ռուս-բե­լա­ռու­սա­կան ու­ժե­րը հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած են ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ, եւ ա­սել, թե Մոսկ­վան կու­նե­նա հա­վե­լյալ մեծ ու­ժեր՝ կով­կա­սյան հար­թա­կում պայ­թյու­նի դեպ­քում գոր­ծադ­րե­լու հա­մար, առն­վազն վստա­հու­թյուն չի ներշն­չի: Մինչ­դեռ մեծ է վտան­գը, որ Ադր­բե­ջա­նը, ե­թե ՀԱՊԿ-ի պա­հանջ­նե­րը մեր­ժի՝ ներ­քաշ­վե­լով բա­խում­նե­րի մեջ, իր հե­տե­ւից կքա­շի նա­եւ Թուր­քի­ա­յին, ու չգի­տես, թե դա ուր է տա­նե­լու:

Կարճ ա­սած, սրաց­ման տար­բե­րակն այս պա­հին նպա­տա­կա­հար­մար չէ ռուս­նե­րի հա­մար, եւ պա­տա­հա­կան չէ, որ հիմ­նա­կան ջան­քե­րը կենտ­րո­նաց­րել է բա­նակ­ցա­յին լու­ծում­նե­րի վրա, այդ թվում՝ սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի փու­լում: Ու այս ի­րա­վի­ճա­կը հաշ­վի առ­նե­լով, հենց Հա­յաս­տա­նի հա­մար է ա­ռաջ­նա­յին դառ­նում հար­ցը՝ իսկ մեզ ձեռն­տո՞ւ է սրա­ցում­նե­րի տար­բե­րա­կը, ո­րին կա­րող է տա­նել ՀԱՊԿ-ի նման ո­րո­շու­մը:

Երկ­րոր­դը: Լավ թե վատ, այս պա­հին հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը բա­նակ­ցա­յին դաշ­տում է: Ընդ ո­րում, ի­րա­տե­սա­կան է այն ուղ­ղու­թյու­նը, ո­րը կա­պա­հո­վի նա­եւ Ար­ցա­խի հայ­կա­կան մնա­լը, գո­նե մին­չեւ հե­տաձգ­ված մո­տ­եց­մամբ կար­գա­վի­ճա­կի վերջ­նա­կան ո­րո­շու­մը: Այս տե­սան­կյու­նից հե­տաքր­քիր էր նա­եւ Լու­կա­շեն­կո­յի այս միտ­քը. «Շատ բան են­թա­կա չէ հրա­պա­րակ­ման, սա­կայն ա­ռա­ջին ան­գամ կա­յա­ցել է ան­կեղծ զրույց: Նի­կոլ Վո­վա­ե­ւիչն ա­սաց, որ 15 կե­տով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել: Մեկ կե­տով, ո­րը մենք եր­կար հա­մա­ձայ­նեց­նում է­ինք, մեր արտ­գործ­նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, մեր հայ բա­րե­կամ­նե­րը փո­փո­խու­թյուն­ներ են ա­ռա­ջար­կել: Մենք ո­րո­շել ենք չըն­դու­նել, չխո­րա­նալ: Սա­կայն ա­ռա­ջին ան­գամ պայ­մա­նա­վոր­վել ենք եւ կոնկ­րետ հա­ջո­ղու­թյան հա­սել այդ ուղ­ղու­թյամբ: Եվ ե­թե գոր­ծենք այն­պես, ինչ­պես այ­սօր, հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյա­նը վերջ կդրվի եւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կստո­րագր­վի: Դա ինձ ո­գե­ւո­րում է: Ե­թե Նի­կոլ Վո­վա­ե­ւի­չը լռում է, ա­պա դա նշա­նա­կում է, որ նա հա­մա­ձայն է նրա հետ, ինչ ես ա­սա­ցի»:

Սա նշա­նա­կում է, որ նիս­տի փակ հատ­վա­ծում ու­շագ­րավ քննար­կում­ներ են ե­ղել, ո­րոնք, սա­կայն, չեն բա­ցա­հայտ­վում: Սա­կայն ի­մաս­տը հաս­կա­նա­լի է. խոս­քը «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին է, ո­րին, ի դեպ, գրե­թե նույն լա­վա­տե­սու­թյամբ անդ­րա­դար­ձավ նա­եւ Պու­տի­նը: Բն­ակա­նա­բար, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» այն տար­բե­րա­կի մա­սին, որն ա­ռա­ջար­կում են ռուս­նե­րը, եւ ո­րը, ինչ­պես քա­նիցս փաստ­վել է, են­թադ­րում է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի, ա­սել է նա­եւ, թե ռու­սա­կան զոր­քե­րի ներ­կա­յու­թյան ա­նո­րոշ ժամ­կե­տով հե­տաձ­գում: Ու ե­թե կա նման լա­վա­տե­սու­թյուն, ա­պա դա նա­եւ ակ­նարկ է, որ Ա­լի­ե­ւը եւս սկսել է հակ­վել այդ մտքին: Ու այս­տեղ նա­եւ չմո­ռա­նանք, որ մինչ Հա­յաս­տան մեկ­նե­լը Պու­տի­նը Ա­լի­ե­ւի հետ խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցավ, ու կան ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան կար­ծիք­ներ, որ հիմ­նա­կա­նում քննարկ­վել է կար­գա­վի­ճա­կի ո­րո­շու­մը հե­տաձ­գե­լու թե­ման, ո­րից Հեյ­դա­րո­վի­չը փոր­ձում է մի կերպ խու­սա­նա­վել: Այս տե­սան­կյու­նից, հե­տաք­րք­իր է նա­եւ գա­գա­թա­ժո­ղո­վին հա­ջոր­դած Պու­տի­նի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մը, որ­տեղ այս թե­ման պետք է որ իր հեր­թին շրջա­նառ­վեր, նա­եւ կապ­ված Ա­լի­ե­ւի հետ զրույ­ցի դե­տալ­նե­րի հետ:

Ու այս­տեղ է, որ Հա­յաս­տա­նը (նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րին նկա­տի չու­նենք), պետք է վեր­ջա­պես կողմ­նո­րոշ­վի այն­պես, ինչ­պես հստակ կար­ծիք է հայտ­նել Ար­ցա­խը. մեզ պե՞տք է նման պայ­մա­նա­գիր, որը նաեւ սահմանների եւ մեր տարածքներից ազերիների դուրս մղման խնդիրն է ֆիքսելու: Ե­թե ոչ, ո­րո՞նք են լի­նե­լու հե­տե­ւանք­նե­րը: Իսկ ե­թե պետք են, ա­պա չէ՞ որ ՀԱՊԿ-ի նման ո­րո­շու­մը կա­րող է ա­մե­նա­քի­չը կանգ­նեց­նել ողջ գոր­ծըն­թա­ցը, ե­թե ոչ՝ տա­նել նոր սրա­ցում­նե­րի: Ու ամենավատն այն է, որ նման ընդհանրական կամ գոնե երկրի մեծամասնության կողմից ընդունելի դիրքորոշում չունենք, էլ ուր մնաց, որ խոսենք դրան տանող ռազմավարության մասին:

«ՓԵ­ԼՈ­ՍԻ­Ի Ա­ՐԵՎ»

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա Նի­կոլ Վո­վա­ե­ւի­չը հա­մա­ձա՞յն է Լու­կա­շեն­կո­յի ա­սած­նե­րի հետ: Այս հար­ցին Նի­կոլն այդ­պես էլ չպա­տաս­խա­նեց: Թե­եւ լավ կլի­ներ, որ նա­եւ դե­տա­լա­վո­րեր, թե ի՞նչ նոր ա­ռա­ջարկ­ներ է մտցրել նա­խա­գիծ, ո­րի ար­դյուն­քում էլ, Ստա­նիս­լավ Զա­սի ա­սած՝ «պատ­րաստ­վա­ծու­թյան բարձր աս­տի­ճա­նում» գտնվող փաս­տա­թուղ­թը, որ­տեղ «հա­մա­ձայ­նեց­վել է ներ­կա ծանր ի­րա­վի­ճա­կում մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մա­լիր՝ կապ­ված հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին լար­վա­ծու­թյան հետ», ու­ղարկ­վեց լրամ­շակ­ման եւ նոր մի­այն՝ ստո­րագր­ման:

Փո­խա­րե­նը, շտա­պեց ար­ձա­գան­քել Ա­լեն Սի­մո­նյա­նը, ով գրե­թե «Փե­լո­սի­ի ա­րե­ւով երդ­վե­լով», թե գի­տե՞ք ինչ լավ բան է ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, ա­վե­լաց­րեց այն «գա­ղա­փա­րը», ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս ակ­տի­վո­րեն քա­րո­զում են հատ­կա­պես սո­րո­սա­ծին­նե­րը՝ «Պետք է հարց­նել մեր գոր­ծըն­կեր­նե­րին՝ ար­դյոք ՀԱՊԿ-ն ո­րո­շել է հե­ռա­նա՞լ Հա­րա­վա­յին Կով­կա­սից: Ե­թե ա­յո, ա­պա պետք է այդ մա­սին բարձ­րա­ձայն հայ­տա­րա­րել»:

Ի­հար­կե, վաղ թե ուշ մի­գու­ցե նա­եւ Սի­մո­նյանն էլ հստակ գի­տակ­ցի, որ ռուս­նե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սից չեն հե­ռա­նա­լու: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե հան­կարծ նման քա­րոզ­նե­րի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նու­թյու­ննե­րը ո­րո­շեն դուրս գալ ՀԱՊԿ-ից, ա­պա հա­ջորդ օրն իսկ այդ տե­ղը կզբա­ղեց­նի Ադր­բե­ջա­նը, ու է­լի ՀԱՊԿ-ը կմնա այս­տեղ: Իսկ Ա­լենն ա­վե­լի ճիշտ կա­նի, որ բա­ցատ­րի՝ իր ղե­կա­վա­րած ԱԺ-ն ինչո՞ւ սեպ­տեմ­բե­րի 14-ին Հա­յաս­տա­նում ար­տա­կարգ դրու­թյուն չմտցրեց:

Սա­կայն նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մի կողմ թող­նենք, դրանց ի­րա­կան է­ու­թյու­նը հաս­կա­նա­լի են դեռ 2018թ.-ից: Պար­զա­պես, այս ա­մե­նի ար­դյուն­քում էլ ա­վե­լի է հա­մո­զիչ դառ­նում, որ դեռ փոր­ձում են խա­ղար­կել հին վար­կա­ծը՝ ՀԱՊԿ-ին դի­մելն ըն­դա­մե­նը կազ­մա­կեր­պու­թյան ոտ­քե­րի տակ «սա­պոն դնե­լու» փորձ էր:

Սա էլ մի կողմ: Ամ­բողջ հարցն այս պա­հին սա է. ՀԱՊԿ-ի այս նիս­տից հե­տո Նի­կո­լը դեռ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի կողմ­նա­կի՞ցն է: Պետք է են­թադ­րել, որ՝ ա­յո, ան­կախ նրա­նից, թե ի­րա­կա­նում ին­չի կողմ­նա­կից է կամ ինչ է խո­սում Ա­լե­նը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ