• 25/11/2022

ՀԱՊԿ-ը կգործադրվի՞ ուկրաինական ուղղությամբ

ՀԱՊԿ-ը կգործադրվի՞ ուկրաինական ուղղությամբ

Խո­շոր հաշ­վով, Ե­րե­ւա­նում կա­յա­ցած ՀԱՊԿ նիս­տի ա­մե­նա­կա­րե­ւոր դրվա­գը, թե­րեւս ա­մե­նե­ւին էլ Նի­կո­լի դի­մու­մի հետ կապ­ված գնա­հա­տա­կա­նը չէր (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=242247&l=am): Ըստ առ­կա տվյալ­նե­րի, քննար­կում­նե­րի մեծ մա­սը վե­րա­բե­րել է ուկ­րա­ի­նա­կան թե­մա­յին: Գու­մա­րած, Հա­յաս­տա­նի հետ կապ­ված հե­տաձգ­ված ո­րո­շումն ըն­դա­մե­նը մեկն էր, սա­կայն մե­կու­կես տաս­նյակ ո­րո­շում­ներ էլ, ի վեր­ջո, ըն­դուն­վե­ցին:

Հենց այդ մե­կու­կես տաս­նյակ ո­րո­շում­ներն էլ պետք է որ ակ­նար­կեն, թե ինչ շեշ­տադր­մամբ է գա­գա­թա­ժո­ղովն ըն­թա­ցել: Դրանք եւս դեռ հրա­պա­րակ­ված չեն, սա­կայն ան­վա­նում­ներն ար­դեն իսկ ո­րո­շա­կի բա­նե­ր հու­շում են:

Այդ ո­րո­շում­նե­րի հիմ­նա­կան մա­սը ներ­քին բնույ­թի են՝ նա­խա­գա­հու­թյան փո­խան­ցում, պար­գե­ւատ­վու­թյուն, բյո­ւեջ եւ այլն: Սա­կայն կան նա­եւ այս­պի­սիք՝ «Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան եւ Ան­կախ Պե­տու­թյուն­նե­րի Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ու Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան մի­ջեւ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը զար­գաց­նե­լու մտադ­րու­թյուն­նե­րի մա­սին», «Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նու­թյամբ, ռազ­մա­կան եւ հա­տուկ տեխ­նի­կա­յով, հա­տուկ մի­ջոց­նե­րով զի­նե­լու մա­սին», «Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան ճա­ռա­գայ­թա­յին, քի­մի­ա­կան եւ կեն­սա­բա­նա­կան պաշտ­պա­նու­թյան եւ բժշկա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մա­տեղ ձեւ­ա­վոր­ման մա­սին, «Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան ճգնա­ժա­մա­յին ար­ձա­գանք­ման հա­մա­կար­գի կա­տա­րե­լա­գործ­ման մա­սին» ո­րո­շում­նե­րը:

Թվարկ­ված­նե­րից ա­ռա­ջի­նը են­թադ­րում է ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի հետ ՀԱՊԿ-ի կա­պե­րի ակ­տի­վա­ցում: ԱՊՀ­-ի պա­րա­գա­յում, ի­հար­կե, հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է. ԱՊՀ-ում հիմ­նա­կա­նում է­լի ՀԱՊԿ ան­դամ­ներն են, գու­մա­րած Ադր­բե­ջա­նը, Ուզ­բեկս­տա­նը եւ Մոլ­դո­վան, ո­րը գրե­թե ոչ մի բա­նի այ­լեւս չի մաս­նակ­ցում: Այ­սինքն, այս ո­րոշ­ման ար­դյուն­քում պետք է ամ­րապնդ­վի ՀԱՊԿ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը  մաս­նա­վո­րա­պես այն նույն Ադր­բե­ջա­նի հե՞տ, ո­րի դեմ ՀԱՊԿ-ը նա­եւ դա­տա­պարտ­ման նա­խա­գիծ ու­նի: Ու հարց է ծա­գում՝ ինչ­պե՞ս է Նի­կո­լը դրան կողմ քվե­ար­կել, ե­թե նրա ԱԺ նա­խա­գահ Ա­լե­նը ՀԱՊԿ-ին այդ­քան «շատ է սի­րում»: Մյուս դրվա­գով, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րա­ցու­մը ՇՀԿ-ի հետ, նշա­նա­կում է ռազ­մա­կան կա­պե­րի զար­գա­ցում մաս­նա­վո­րա­պես Չի­նաս­տա­նի եւ Հնդկաս­տա­նի հետ: Հաս­կա­նա­լի է, թե ին­չու: Ամ­բողջ հարցն այն է, թե ի՞նչ կա­սի Վա­շինգ­տո­նը Նի­կո­լին, ով հե­րիք չէ, ՀԱՊԿ-ից ձեռք չի քա­շում, դեռ մի բան էլ Չի­նաս­տա­նի ուղ­ղու­թյամբ է գնում՝ ՀԱՊԿ-ի մի­ջո­ցով:

Ինչ վե­րա­բե­րում է ՀԱՊԿ-ն ար­դի­ա­կան զեն­քե­րով եւ հա­տուկ տեխ­նի­կա­յով զի­նե­լուն, նա­եւ ճա­ռա­գայ­թա­յին, քի­մի­ա­կան եւ կեն­սա­բա­նա­կան պաշտ­պա­նու­թյան ու բժշկա­կան ուղ­ղու­թյու­նը զար­գաց­նե­լու ծրագ­րե­րին, ա­պա սրա հետ կապ­ված ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը եր­կու դե­տա­լի մա­սին են ակ­նար­կում: Նախ, որ ա­ռա­ջի­կա­յում ՌԴ-ն կփոր­ձի փա­կել Ուկ­րա­ի­նա-Լե­հաս­տան սահ­մա­նը՝ գոր­ծե­լով Բե­լա­ռու­սից, եւ կա­րող է դրան տրվել ՀԱՊԿ-ի մաս­նա­կի գոր­ծո­ղու­թյան տեսք՝ եր­կու ան­դա­մի մաս­նակ­ցու­թյամբ: Իսկ ա­հա ՀԱՊԿ-ը, հնա­րա­վոր է, որ անց­նի խա­ղա­ղա­պահ գոր­ծու­նե­ու­թյան Զա­պո­րո­ժիե­ի ա­տո­մա­կա­յա­նում, եւ երբ ե­րե­ւա­նյա­ն նիս­տում նա­եւ ճա­ռա­գայ­թա­յին, քի­մի­ա­կան, կեն­սա­բա­նա­կան պաշտ­պա­նու­թյան եւ բժշկա­կան հար­ցե­րի մա­սին են ո­րո­շում կա­յաց­նում, դա նա­եւ նման ուղղ­վա­ծու­թյան մա­սին է ակ­նարկ: Կարճ ա­սած, հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ լի­նե­լու են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ