• 25/11/2022

Ինչու հանկարծ Մերկելը որոշեց խոսել, այն էլ՝ սենսացիոն բացահայտումներ անելով

Ինչու հանկարծ Մերկելը որոշեց խոսել, այն էլ՝ սենսացիոն բացահայտումներ անելով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հանկարծ սկսեց հրապարակավ խոսել: Ընդ որում, միանգամից մի շարք առանցքային բացահայտումներ անելով:

Այսպես, Մերկելի խոսքով՝ 2021 թվականի ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նա կրկին ցանկացել է ստեղծել անկախ եվրոպական ձևաչափ՝ Պուտինի հետ ԵՄ քննարկումների համար։ Սակայն «ինչ-որ մեկն առարկեց, եւ ես այլեւս ուժ չունեի դա առաջ տանելու»։ Իսկ ինքը ոչինչ անել չէր կարող, քանի որ՝ «Բոլորը գիտեին, որ ես աշնանը թողնում եմ իմ պաշտոնը»։ Ըստ այդմ, Գերմանիայի նախկին կանցլերը բացեիբաց հայտարարում է, որ 2021 թվականի ամռանը իրեն բացահայտ դուրս գրեցին և խոչընդոտեցին Ռուսաստանի հետ ԱՄՆ-ից անկախ բանակցությունների ձևաչափի առաջմղմանը։

Մերկելը նաև ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկն իր համար անակնկալ չի եղել, քանի որ «մինսկյան համաձայնագրերը ոչնչացվել են»։ Հիշենք, թե ով էր առաջինը, ով հրաժարվեց կատարել «մինսկյան պայմանավորվածությունները»: Ո՞վ է դրդել Կիևին սաբոտաժի ենթարկել այս համաձայնագրերը, ակնարկում է նա:

Չնայած, Մերկելի հայտարարությունները հասկանալու համար պետք չէ տողերի արանքում կարդալ կարողանալ, նա այս ամենի մասին խոսում է ուղիղ։

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի թիմը փորձել է կազմակերպել Մերկելի հետապնդումը, քանի որ նա համագործակցում էր Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում։ Հալածանքները ձախողվեցին, քանի որ Գերմանիայի ժողովուրդը նույնքան շահագրգռված է, որ իրենց պետությունն ակտիվորեն համագործակցի Ռուսաստանի հետ։

Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ հանկարծ Մերկելը որոշեց այս ամենը բացահայտել՝ առանց թաքցնելու սլաքներ ուղղելով ինչպես ԱՄՆ, այնպես էլ՝ Գերմանիայի գործող վարչախմբերի ուղղությամբ: