• 25/11/2022

Ուկրաինային «սարսափելի ձմեռ» է սպասվում. Ստոլտենբերգ

Ուկրաինային «սարսափելի ձմեռ» է սպասվում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինային «սարսափելի ձմեռ» է սպասվում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ դաշինքի անդամ երկրները մտադիր են նոր օգնություն տրամադրել Կիևին՝ օգնելու Ուկրաինային գոյատևել ձմռան ամիսներին։

Ավելի վաղ Յենս Ստոլտենբերգը բացառել էր ներկա պայմաններում ռուսական կողմի հետ «իմաստալից երկխոսության» հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ դաշինքը զգալի ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային մինչև փետրվարի 24-ը, սակայն դա պետք է աներ ավելի մեծ ծավալով։

Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը արձագանքել է Ստոլտենբերգի հայտարարությանը` ասելով արևմտյան երկրների «մոլի քաղաքական գործիչներին», որ խաղաղության ձգտումը և Ուկրաինային զենքի մատակարարումը փոխադարձ բացառող գործողություններ են։