• 25/11/2022

Ռուսական «Վագների» բրիտանական գումարտակը ղեկավարում է ամերիկացի գեներալ

Ռուսական «Վագների» բրիտանական գումարտակը ղեկավարում է ամերիկացի գեներալ

Ռուս գործարար, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պատասխանել է ֆիննական Helsingin Sanomat թերթի հարցին այն մասին, թե արդյոք «Վագներ»-ում կա՞ն ոչ ռուսական ծագում ունեցող, այդ թվում՝ Ֆինլանդիայի մարտիկներ։

«Ես արդեն մեկնաբանել եմ, որ կան բավական քանակությամբ օտարերկրյա ծագումով մարտիկներ»,- պատասխանել է Պրիգոժինը։

«Ինչ վերաբերում է Ֆինլանդիայի քաղաքացիներին, ապա Վագների ՊՄԿ-ում նրանք մոտ 20-ն են, դրանք, որպես կանոն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, շատ գաղափարական և մոտիվացված»,- ասաց գործարարը՝ նշելով, որ շատ լավ կարծիք ունի ֆինների մասին` մարտադաշտում:

«Նրանք կռվում են բրիտանական գումարտակում («Վագներ» ՄՌԿ-ի կազմում), որի հրամանատարն է ԱՄՆ քաղաքացի, ծովային հետեւակի կորպուսի նախկին գեներալ»,- մանրամասնել է Պրիգոժինը։

Վաշինգտոնում եւ Լոնդոնում երեւի մի լավ կկատաղեն այդ հայտարարությունից: