- 26/11/2022
«Բայց 2-3 տարուց Ուկրաինա կլինի՞, որ ԵՄ մտնի». ուկրաինական աղբյուր
Հայտարարությունը, որով հանդես եկավ Զելենսկու կինը, թե` պետք է հիմա տառապել, որ 2-3 տարի հետո Ուկրաինան կարողանա մտնել ԵՄ, բուռն կրքեր են սկսել առաջ բերել ուկրաինական հանրության մոտ: Աղբյուրներից մեկն այդ մասին գրում է.
«Քանի որ առկա ծանր իրողություններին լուծում տալու որեւէ միջոց չգտան, որոշեցին գործարկել «հայրենասիրականը»։ Այսպիսով, նախագահի աշխատակազմն անում է այն, ինչ կարող է անել լավագույնս` գեղեցիկ տեսանյութեր են նկարում հասարակության մեջ դժգոհության ջերմաստիճանը իջեցնելու համար:
Բայց նման տեսանյութերը բնակարաններում ջերմաստիճանը չեն բարձրացնի, ջուր ու լույս չեն կարողանում ապահովել։ Դա նման է իրավիճակային էմոցիոնալ թմրամիջոցի՝ հայրենասիրությամբ լիցքավորված: Բայց մինչև մարտկոցը լիցքաթափվի ու վերջին լույսը մարի. դրանից հետո անգամ այդ սուպերհայրենասիրական թմրամիջոցը մարդկանց հասցնել չեն կարողանա: Իսկ այդ մարդիկ արդեն դրամապանակիդ մեջ անգամ ուտելիքի փող չունեն։ Խնդիրները գնալով շատանում են, և բոլորը «բարյացակամ» են և պատրաստ են միմյանց օգնել միայն իշխանամետ լրատվամիջոցների և ՏԳ ալիքների սյուժեներում, որտեղ մի խումբ բոտեր կենաց-տեքստեր են գրում։
Ամառվանից գրում ենք, որ պատրաստվեք ու մի լսեք իշխանություններին։ Այստեղ հոկտեմբերին նկարեցին մի սցենար, որը սպասում է Ուկրաինային։ Բայց մարդիկ չեն ցանկանում հավատալ իրականությանը` հավատալով հաղթանակի մասին «ռուլետներին»։ Բայց դրա վերջն էլ կգա. արդեն մարդկանց համոզում են` թողեք Կիեւի բնակարաններդ, կարիներով ստեղծածներդ թողեք թալանողների քմահաճույքին, գնացեք չգիտես ուր, սնվեք չգիտես ինչով եւ ինչպես, որ 2-3 տարուց ԵՄ մտնենք: Բայց 2-3 տարուց Ուկրաինա կլինի՞, որ ԵՄ մտնի: Կամ, ասենք տառապեցինք, բայց 2-3 տարուց հետո Զելենսկու մադամը հայտարարեց` չէ, մի 2-3 տարի էլ է պետք, մի կերպ էլի դիմացեք, ի՞նչ է լինելու…
Նաեւ հասկանանք. հորդորելով 2-3 տարի մի կերպ դիմանալ, Ելենա Զելենսկայայի շուրթերով նրա ամուսինը խոստոնանեց, որ վիճակը շատ ծանր է, որ էլի մարդկանց խաբում են: Չէ՞ որ խոստանում եք ամենաուշը գարնանը Ղրիմը գրավել: Կարելի է նաեւ այսպես ասել. եթե գարնանը Ղրիմը գրավելու եք, իսկ մինչ Ղրիմ հասնելը` մնացած տարածքները, ինչո՞ւ պետք է 2-3 տարի տառապենք»: